Ի՞նչպես վերացնել խցանումները. Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում է. Տեսանյութ
«Խցանումներ լինում են մի քանի պատճառներով. դրանցից մեկը սխալ ճանապարհների սխալ կառուցապատումն է, սխալ նշանները, պատճառ են հանդիսանում վթարները, նաև այն, որ հայերին բնորոշ բնավորությամբ գալիս կանգնում են խցանումներ մեջ, որ տեսնեն՝ հո իրենց ծանոթի հետ վթարը չի՞ պատահել: Խցանումի պատճառ է սխալ լուսաֆորի ռեժիմները, երբ արտասահմանից ժամանում են մեր հյուրերը, և ճիշտ չի մշակվում այդ երթևեկությունը, որի արդյունքում էլ առաջանում են խցանումներ: Խցանումների հիմնական պատճառը սխալ բաշխվածությունն է տրանսպորտային հոսքերի: Ես այսօր մի նյութ կտեղադրեմ, որը վերաբերում է կենտրոնին, թե ինչպես, իմ պատկերացմամբ, վերացնել այն խցանումները»,- քիչ առաջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը՝ հանդես գալով առաջարկով:
Մանրամասները՝ տեսանյութում: