Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
16
ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ) Կարո՞ղ է արդյոք քննիչը որոշել՝ պաշտպաններին ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ որպես ապացույց օգտագործելու համար. Արմեն Աշոտյանի գործով նախնական լսումներն ավարտական փուլում են Մտել ենք բանդիտների հարձակման փուլ․ Էլինար Վարդանյան ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Ցեղասպանության զոհերի թվի հարցը թուրքական օրակարգի մաս է. Էդգար Էլբակյան (տեսանյութ) Եթե վաղն անգամ Հայաստանը կորցնեն, այս իշխանությունը դա հաղթանակ է ներկայացնելու. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա»

Թուրքիայում վիճում են, թե Հայոց ցեղասպանության ժխտման գործում ով է ավելի շատ ջանք թափել

Թուրք քաղաքական գործիչների միջև կոնֆլիկտ է առաջացել այն հարցի շուրջ, թե ով է ավելի շատ ջանք թափել Հայոց ցեղասպանության փաստի հերքման համար։

Մասնավորապես Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, թե «Հայոց ցեղասպանության մասին պնդումները» հերքվել են «Թուրքական պատմագիտական ընկերության», նմանատիպ պետական կառույցների և թուրք դիվանագետների ջանքերի շնորհիվ։

Իսկ հայտնի հայատյաց Դողու Փերինչեքի գլխավորած «Vatan» կուսակցության ներկայացուցիչները՝ Ֆերիթ Իլսևերը և Յունուս Սոները, համատեղ մամուլի ասուլիսում խիստ քննադատության են ենթարկել Օքթային այդ հայտարարության համար։

Իլսևերի խոսքով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) նմանատիպ հայտարարություններով մի կողմից անտեսում է եվրադատարանում (ՄԻԵԴ) թուրքական կողմի տարած հաղթանակը, մյուս կողմից՝ թաքցնում է Հայոց ցեղասպանության հարցը տարբեր երկրների խորհրդարաններում բարձրացնող իրական ուժի ով լինելու փաստը։

Ըստ նրա՝ թեև Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող ուժը համարվում է հայկական սփյուռքը, այնուամենայնիվ, իրականում խարհրդարաններում ճանաչման բանաձևերի հայտնվելուն նպաստում է ԱՄՆ-ն, որը ցանկանում է Թուրքիան աշխարհին ներկայացնել որպես ցեղասպանագործ պետություն և պառակտել այն։

Իլսևերը նաև մեղադրել է ԱԶԿ-ին՝ Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար երկար ժամանակ ՄԻԵԴ-ում Շվեյցարիայի դեմ պայքարող Դողու Փերինչեքին չսատարելու, ավելին՝ այդ պայքարի ընթացքում Փերինչեքին հնարավոր բոլոր ճանապարհներով խանգարելու մեջ։

Թուրք գործչի կարծիքով Հայոց ցեղասպանության հարցը պատմաբաններին թողնելու վերաբերյալ ԱԶԿ-ի դիրքորոշումն իրականում Թուրքիայի անվան համար պայքարից խուսափելու հետևանք է։ Իսկ 2005թ․ ԵՄ շրջանակային պայմանագիրը ստորագրած ԱԶԿ-ն ըստ էության այդ փաստաթղթով ընդունել է Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ «Vatan» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը 2005թ․ Շվեյցարիայում մի գիտաժողովի ժամանակ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» էր անվանել։ Այս հայտարարության համար Շվեյցարիայի դատարանը 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: Սակայն Փերինչեքը Շվեյցարիայի դեմ հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ, ի վերջո, 2015թ․ որոշում կայացրեց ի օգուտ Փերինչեքի՝ նրա հայտարարությունը արդարացնելով խոսքի ազատության իրավունքով։ ՄԻԵԴ-ի այս վճիռը թուրքական կողմը ընդունեց որպես հաղթաթուղթ՝ ժխտողական քաղաքականության արդարացնելու և տարբեր երկրներում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքների դեմ պայքարելու համար։

Աղբյուր` Ermenihaber.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan