«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին
19
Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Պատերազմ Արցախում
«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան

Գյումրեցի զինվոր Գեւորգ Հարոյանի ընտանիքը բացառում է ինքնասպանությունը, ասում են տղային ծեծել, հետո սպանել են

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Զինվորական քննչական վարչության տարածած հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 1-ին, ժամը 10:50-ի սահմաններում, Արցախի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սուրենի Հարոյանը, վաշտի զինանոցում ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում, տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ի սահմաններում, գրանցվել է նրա կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Սա պաշտոնական հաղորդագրությունն է, որում տեղ գտած ձեւակերպման, մասնավորապես՝ ինքն իրեն վնասվածք հասցնելու հետ գյումրեցի զինվորի ծնողները համաձայն չեն: Նրանց պնդմամբ` զինվոր Գեւորգ Հարոյանին նախ դաժանաբար ծեծել, հետո՝ սպանել են: Մայրն ասում է` Մարտունիում դատախազությունից ասել են` կրակոցն եղել է 2 մետրից: «Այդ դեպքում ինչպե՞ս կարող էր տղան 2 մետրից կրակել ինքն իրեն եւ մահացու վիրավորում ստանար»,-հարցնում է Արմինե Հարոյանը:

Գեւորգ Հարոյանի հորեղբայրը՝ Հարություն Հարոյանը, ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ անձամբ է ներկա եղել տղայի դիահերձմանը, ուստի պնդում է, որ տղան ինքնավնասում կամ ինքնասպանություն չէր կարող գործել: «Գեւորգը ծառայում էր Մարտունի 2-ում, 13-րդ վաշտում: Դա զորմասին հատուկ վաշտ չի եղել, գազանանոց է եղել էդ 13-րդ վաշտը: Ինձ ասել են՝ հենց զորամասի մեջ է եղել դեպքը: Ինքը ընդամենը 2 ամիս է ծառայել, 2 ամսվա զինծառայողն իմ իմանալով զենքի հետ չպետք է գործ ունենար: Դեպքը կատարվել է օրը ցերեկով, ինչպե՞ս կարող է զորամասում դեպքը կատարվի ու վկաներ չլինեն, եթե ինքն է կրակել, ո՞վ է թույլ տվել, որ զենքին մոտենա: Ես դին տեսել եմ, հեռավորությունից է կրակած, ինքնասպան լինողը զենքը կկպցնի իր մարմնին, կրակելիս 4 կողմը կլոր պետք է այրվի, չէ՞: Իսկ ես տեսել եմ մի փոքր անցք, տակը մի թեթեւ այրվածք»:

Գեւորգի մայրը՝ Արմինե Հարոյանը, եւս պնդում է, որ իր որդին ինքնասպան չի եղել: Դեպքից մեկ օր առաջ է որդուն տեսել, տղան էր զանգել, խնդրել, որ մայրն այցելի:

Լուսանկարում մահացած գյումրեցի զինվոր Գեւորգ Հարոյանի մայրն է՝ Արմինե Հարոյանը 

«Ես պետք է ամսի 4-ին գնայի, (նկատի ունի հոկտեմբերի 4-ը), ասեցի՝ Գեւորգ ջան, ամսի 4-ին, 5-ին աշխատավարձ կստանամ, կգամ էլի, ասեց՝ մամա ջան, արի էլի, մամա ջան: Ըտենց որ ասեց, էլ աչքիս հեչ բան չերեւաց, գիշերվա 11-ին տաքսի եմ պատվիրել, զանգել եղբորս: Ասի՝ գալիս եմ Մասիս, տաքսի բռնի, որ գնանք Գեւորի մոտ: Առավոտ 8-ին հասանք ու գնացի վաշտ: Գեւորս եկավ՝ մի հին շոր հագը, առանց մայկի, աչքի վերեւը կապտած, ինքն էլ ճնշված ահավոր: Ասեցի՝ Գեւորգ ջան, սապոկներդ գողացել են, հասկացանք, բա շորդ ի՞նչ եղավ: Ասում ա՝ շորս էլ են գողացել»,-պատմեց տիկին Արմինեն:

«Եկավ ոնց որ որբ լիներ, նիհարած, աս՝ի Գեւորգ ջան, էդ ի՞չ ա պատահալ: Ասավ՝ էստեղ բանտ է՝ բաց երկնքի տակ: Շատ տխուր էր խոխաս, ասում եմ՝ Գեւոր ջան, յանի էդքան բանեցնու՞մ են, որ նիհարել ես, ասավ՝ բա ի՞նչ են անում, ինչ ասում են, անում ենք»,-ՀԺ-ին պատմեց Գեւորգի տատիկը՝ Նինա Բեգլարյանը:

Լուսանկարում մահացած գյումրեցի զինվոր Գեւորգ Հարոյանի տատն է՝ Նինա Բեգլարյանը

Տղային տատիկի հետ թողել, գնացել, զինվորական նոր հագուստ է գնել եւ անհրաժեշտ այլ պարագաներ, վերադարձել վաշտ: Հագուստը փոխելու պահին մայրը տղայի գլխին եւս սպի է նկատել:

«Ասեցի՝ Գեւորգ ջան, աչքդ հասկացանք, ասում ես ընկել ես, բա գլխինդ ի՞նչ է: Ասեց՝ դե խրամատների մեջ ենք մտնում, ընկել եմ: Ասեցի՝ Գեւոր ջան, մի սուտ ասա, աչքիդ կապտուկը ծեծի բան է, խրամատի բան չի: Բայց բան չասեց: Մենակ ասաց, թե մամա ջան ես ոչ մի բանից չեմ բողոքում, սնունդը լավ է, բայց ինձ տարեք էս վաշտից: Ասեց՝ մամ ջան, ըսոնց հախից մենակ գեներալը կարող է գալ: Ղարաբաղի գեներալը՝ Կարապետյան Սամվելը»:

Հետո եկել, Գեւորգին կանչել են: Արմինեն ասում է՝ եկողի ազգանունը Միրզոյան էր: «Ասեց՝ կես ժամ ենք ժամանակ տվել Գեւորգին»: Տիկին Արմինեն էլ խնդրել է, որ մի քիչ ավել տեսակցություն թույլ տան, քանի որ Գյումրիից է հասել Մարտունի:

«Դե, ասաց, թող մինչեւ իրիկուն մնա: Ասի՝ ինձ պետք չէ մինչեւ 8-ը, մինչեւ 1 անց կես, որ ետ դառնանք Ստեփանակերտ: Երբ որ եկան ասին՝ Գեւորգ բա խի՞ չես գալիս, երեխաս ոնց որ սարսափեր, ասաց՝ պարոն Միրզոյան գալիս եմ, գալիս»,-հիշեց Գեւորգի մայրը:

Գեւորգը երբեք ծառայությունից չի բողոքել, սակայն մեկի անունն այնուամենայնիվ տվել է: Ասել է, որ զինվորներին եւ հատկապես իրեն նսեմացնում է: Այս մասին Գեւորգի տատը բարձրաձայնեց:

«Լեննականցի Լուկաշ, անունը տվեց, չգիտեմ անունն է, թե կլիչկա է, ասեց՝ լեննականցի Լուկաշ: Նսեմացնում ա, հաց ուտելիս հանգիստ չէր թողնում: 80 հոգու միջին, նստի, վեր կաց, նստի, վեր կաց, իրանց հենց անմիջապես աֆիցերն էր, իրանց վերահսկող աֆիցերը, լեննականցի Լուկաշ անունով: Ասում ա՝ տատի, հլը մի թիքա հաց չեմ դրել բերանս, ասում ա՝ վեր կաց, մինչեւ կանգնում եմ, թե բա՝ նստի: էդ սվոլոչը էնքան չարչարել ա, երեխայի ներվերը կերել ա, դե ինքն էլ երեւի տղաներին ասել ա, իրանց միջին էլ խաբար բերող տանող ա իլել Լուկաշին, նա էլ գնացել դրան մի բան ասել ա, ծեծել են երեխային երեւի, որովհետեւ ցարապինա կար, աչքն էլ կապուտ էր: Մենք կիրակի գնացինք Գեւորգին տեսանք, սեպտեմբերի 30-ին, իրան խփեցին հոկտեմբերի 1-ին»,-ասաց Նինա տատը:

Ստեփանակերտցի տատը եւս պնդում է, որ թոռանը սպանել են, ասում է՝ գնդակը մարմնի մեջ է մնացած եղել, հիվանդանոցում են հեռացրել: «Ես կյանք տեսած մեծ կնիկ եմ, ես ամեն ինչ եմ տեսել, Բաբայան Սամվելի ժամանակ կրակել են մեր հարեւանի փեսու ճակատիցը, գլխի հետեւից դուրս ա եկել: Իսկ Գեւորգին ավտոմատով կրակել են, թոքի արանքով թեք ա գնացել, էդ պուլյան դուրս չի եկել: Բժիշկներն ուզել են վզից բան դնեն, շնչառությունն ապահովեն, չի ստացվել: Բայց ստեղ ականջին սկոպկա կա, ականջն էլ ուռած է (ցույց է տալիս ականջի հետեւի հատվածը): Սկոպկան դրել են, որ էդ ճեղքվածքը փակեն: Ծեծել են, նոր են սպանել»,-պնդեց տիկին Նինան:

Գեւորգի հորեղբայրը մեր հետ զրույցում ասաց, որ Մարտունիում իր բազմաթիվ հարցերը մնացել են անպատասխան: Հիմա սպասում են դատական կարգով նշանակված հետաքննությունների վերջնական արդյունքներին եւ եզրակացություններին: Բացառելով ինքնասպանությունը կամ ինքնավնասումը, Հարոյանները պահանջում են գործի բացահայտում:

«Ինքնասպանությունը բացառված է, բայց ինչպես ընդունված է եղել մեր երկրում, միշտ նման հարցերը սահմանափակվել են ինքնասպանության վարկածն առաջ տանելով: Գեւորգն ինքնասպան չի եղել եւ համապատասխան մարմինները չփորձեն նմանատիպ վարկածներով, արագ տեմպերով այս հարցը եզրափակեն: Մենք սպասում ենք եզրակացության արդյունքներին, դրանից հետո նոր մեր հետագա գործողությունների մասին կմտածենք»,-ասաց Հարություն Հարոյանը:

Armtimes.com

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan