Երեկ ցուցարարները խազել են պատգամավորների մեքենաները, իջեցրել Գալուստ Սահակյանի մեքենայի անիվները. Հրապարակ
«Հրապարակը» գրում է.
Երեկ ուշ երեկոյան, երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մտան Ազգային ժողովի այգի, որտեղ ժամերով սպասում էին Փաշինյանին՝ վարած բանակցություններից դուրս գալու համար, այդ ընթացքում որոշ ցուցարարներ հասցրել են խազ քաշել մի քանի պատգամավորների մեքենաների վրա։
Մենք տեղեկացանք, որ ԲՀԿ-ից պատգամավոր Վանիկ Ասատրյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի մեքենաների անիվները իջեցրել են։
Նշենք, որ մինչ Ազգային ժողովի տարածք մուտք գործելը, Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում իր ելույթի ժամանակ նշել էր, որ չպետք է ոչ մի թուփ, ոչ մի պատգամավորի վնասվի․ «Հիմա ես՝ որպես ՀՀ վարչապետ, օրվա մեջ 24 ժամ հնարավորություն ունեմ մուտք գործել Ազգային ժողովի տարածք, և ես հիմա կգնամ Դեմիրճյան փողոցով Ազգային ժողով։ Այդ ընթացքում տեղի չի ունենա ոչ մի այլ բան՝ ոչ մի թուփ, ավտոմեքենա, ծառ, տերև, ոչ մի պատգամավոր չեն վնասվի»։