Մահացել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը
Մահացել է ՀՀ Ազգային անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը։ Այս մասին գրում են տեղական ԶԼՄ-ը:
ԱԱԽ-ից ArmLur.am-ը տեղեկագավ, որ Գրիգորյանն այսօր աշխատանքի չի գնացել: ArmLur.am-ի տեղեկություններով` Գրիգորյանի ծնողներն Արցախում են բնակվում: ԱԱԽ մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Գրիգորյանի հայրը մահացել է, նա մեկնել է Արցախ` հոր հուղարկավորությանը ներկա գտնելու:
Արցախի ոստիկանության լրատվական ծառայության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ֆելիքս Հարությունյանը ի պատասխան ArmLur.am-ի հարցի` հայտնել է. «Ժամը 23.45-ին Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ հայտնաբերել է իր հորեղբոր` Վալերի Գրիգորյանի դիակը` պարանով կախված վիճակում: ԼՂՀ ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է քննիչի գլխավորությամբ: Պարզել են, որ նույն օրը իր առանձնատանը կից բանջարանոցում թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախված միջոցով ինքնասպանություն է գործել: Ներկայումս քննչական վարչությունը զբաղվում է խնդրով: Դեռեւս նյութերի ստուգում պետք է իրականացվի տվյալ հաղորդագրության հիման վրա, ապա արդեն կորոշվի քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու հետ կապված հարցը: Իրավական ընթացք է տրվելու: Այս պահի դրությամբ դեռեւս ստուգումներ են իրականացվում»:
Zham.am-ի խմբագրակազմը ցավակցում է Արմեն Գրիգորյանի հարազատներին ու մտերիմներին: