ԲՀԿ-ն չունի վարչապետի թեկնածու չառաջարկելու պաշտոնական որոշում. Միքայել Մելքումյան (Տեսանյութ)
Երեկ վարչապետի հետ հանդիպմանը որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցյում ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։
«Կառավարությունը մնաց իր տեսակետին՝ արտահերթ ընտրությունները նախատեսվում է դեկտեմբերին», - նշեց նա:
Հարցին՝ պայմանավորվածություն եղե՞լ է, որ իրենք չառաջադրեն թեկնածու, Միքայել Մելքումյանն աաց, որ տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են եղել։
«Խոսակցություն եղել է բոլոր թեմաների շուրջ, բայց վերջնական, պաշտոնական որևէ բան չի եղել», - ասաց նա։
ԱԺ փոխնախագահն ասաց, որ պայմանավորվել են շարունակել քննարկումները։
«Մենք մնում ենք մեր տեսակետին՝ արտահերթ ընտրությունները մինչև մեկ տարի՝ մայիս, հունիս, հիմնավորումն այն է, որ պետք է լինի նոր Ընտրական օրենսգիրք, որը հիմա չկա», - ասաց Մ. Մելքումյանը։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում: