Սաակաշվիլին՝ Ազնավուրի վրացական անցյալի մասին (Տեսանյութ)
Դիտել նաև
«Խաղաղության պայմանագիրը կունենա՞ հատուկ երաշխավոր». Շառլ Միշելը խուսափել է ուղիղ պատասխանից
«Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր
ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է վստահելի կերպով երաշխավորված լինեն․ Շառլ Միշել
«Մի խայտառակ երևույթ». զայրույթ ու հիասթափություն՝ Բրյուսելից հետո. Տեսանյութ
Արժե՞ ինչ-որ բան սպասել բրյուսելյան հերթական հանդիպումից
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ և պատմել նրա վրացական անցյալի մասին: Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մահացել է մեծագույն երաժիշտ, հանճարեղ Շառլ Ազնավուրը: Նրա ծնողները՝ էթնիկ հայերը, կապ ունեին Վրաստանի հետ և ծնվել են Ախալցխայում, իսկ Փարիզում նրանք վրացական խոհանոցի ռեստորան ունեին: Շառլը պատմել է ինձ, որ նրանք տանը վրացերեն էին խոսում: Իր կյանքի վերջին տարիներին նա իրականացրեց իր երազանքը՝ երգեց հարազատ քաղաքում՝ Ռաբաթ ամրոցի բացմանը: Դա հիանալի երեկո էր, որը հավերժ կմնա Վրաստանի և համաշխարհային արվեստի պատմության մեջ: Ինչպիսի կորուստ մարդկության համար»:
Zham.am