Թայվանում մայրուղու վրա շրջվել է զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը
Թայվանում մայրուղու վրա շրջվել է զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը. վթարի հետևանքով մահացել է առնվազն 28 մարդ: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել կղզու ադմինիստրատիվ կենտրոնում` Թայբեյ քաղաքում: Վթարի պահին ավտոբուսում գտնվելիս է եղել 44 մարդ: Նախնական տվյալների համաձայն` ուղևորների մեծ մասը չինացի զբոսաշրջիկներ են եղել:
Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Միջադեպի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները:
Zham.am