ԱՄՆ դեսպանին հայտնեցի իմ երախտագիությունը. Արմեն Գրիգորյան
Դիտել նաև
Այսօր ընդունեցի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Միլլսին։ Սա դեսպանի հետ մեր վերջին հանդիպումն էր, քանի որ լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Օգտվելով հնարավորությունից քննարկեցինք ՀՀ-ԱՄՆ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանդիպման ավարտին դեսպանին հայտնեցի իմ երախտագիությունը տարիների աշխատանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նրա ունեցած ավանդի համար։
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից