Երկու կարեւոր որոշում. Նիկոլ Փաշինյանը հիփոթեքային վարկերի, բյուջետային քաղաքականության ու ծառայողական մեքենաների կրճատման մասին (տեսանյութ)
Երիտասարդ ընտանիքները արտոնյալ պայմաններով կարող են ձեռք բերել բնակարաններ, Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե եթե նախկինում երիտասարդ ընտանիք էր հարմարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային տարիքը առավելագույնը 65-ն էր, ապա հիմա այն դարձել է 70 տարի։
«Երիտասարդ ընտանիքները ոչ նորակառույց բնակարաններից կարող են տներ ձեռք բերել հետևյալ պայմաններով՝ Երևանում հիփոթեքային վարկի տոկոսը առավելագույնը կլինի 7.5 տոկոս, իսկ մարզերոմ՝ 5.5 տոկոս», - ասաց նա։
Վարչապետն ասաց, որ հիփոթեքային տոկոսների էական փոփոխություն է տեղի ունեցել։
«Եթե նախկինում պահանջվում էր, որ բնակարան ձեռք բերելու համար կանխավճարը լինի 30 տոկոս, ապա հիմա կանխավճարը կարող է լինել 10 տոկոս, եթե առկա է 2-րդ գույքի գրավ», - ասաց ՀՀ վարչապետը։
Մանրամասները` տեսանյութում: