Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

«Ինչպե՞ս անել, որ այլակարծիք կուսակցություններն աշխատեն». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լա՞վ է, որ ներկա պահին ՀՀ ԱԺ ընտրություններ ունենալու դեպքում Նիկոլ Փաշիանյանը կհավաքի քվեների, մեծ հավանականությամբ, 70 տոկոսը: Եթե ոչ ավելին: Վատ է: Բայց նա այդ քվեները կհավաքի ազատ, արդար ընտրություններով: Այդպիսին կլինի ընտրողների կամքը: Սա լավ է:

Լա՞վ է, որ ընտրողների կամքն այսպիսին կլինի: Կուզենայի գրել՝ ոչ, լավ չէ, բայց չեմ կարող այդպես գրել: Չեմ կարող այդպես գրել, որովհետև, ցավոք, ընտրողները հավատ չունեն ընտրություններին հայտ ներկայացնող միավորների նկատմամբ: Իսկ նրանց հավատ չունենալը արդեն փորձի հետևանք է, ոչ թե տեսությունների: Ընտրողներն իրենք են որոշում ում ընտրել, և ես չեմ կարող գրել, որ ընտրողների կամքը վատ կամք է: Դա ընտրողների կամքն է: Լավ է արդեն այն, որ ընտրողը կամք է ունենալու առանց արտաքին ճնշումների:

Մենք այս վիճակին հասել ենք նախորդ բոլոր կեղծված, ճնշված, կաշառված, լցոնված ընտրությունների հետևանքով: Թե նախագահական, թե Ազգային Ժողովի: Երկու դեպքում էլ ամեն ինչ արվել է միանձնյա կառավարման համար, ամեն ինչ արվել է, որ ընտրողը կողմնորոշվի անձի, ոչ թե ծրագրի, գաղափարի կողմը: Կողմնորոշվի փողով, կաշառքի այլ նյութով, ծանոթով, վարչական լծակով, վախով: Չեն աշխատել ընտրողի կամքը շահելու համար: Հիմա հնձում ենք այն, ինչ ցանել ենք:

Այս պահին սա մնացած բոլորի կուսակցական շահերի համար վատ է: Բայց ո՞ր կուսակցությունն է, որի շահը ընտրողների 20, 30, 40 տոկոսի շահին կամ այդ շահի մասին պատկերացումներին կհամապատասխանի: Դրա որոշողը ըւնտրողն ինքն է, իհարկե, և արդեն դրա համար Փառք Աստծո:

Ինչպե՞ս համոզել ընտրողին, որ երկրի համար բազմակարծիք խորհրդարանը կարևոր է: Այդ գործը ոչ մի դեպքում չպետք է Նիկոլին թողնել: Նիկոլին թողնել՝ նշանակում է, որ նա նախապես պիտի որոշի ապագա խորհրդարանի կազմը, ընտրի իրեն հարմար կուսակցություններին, որոշի նրանց տոկոսները ևլն, միով բանիվ՝ վերարտադրի անցյալի ընտրությունները: Հուսով եմ Նիկոլը սա չի անի, հենց միայն այս քայլով նա կկորցնի ողջ հեղափոխությունը: Ուրեմն մնում է իրական պայքարը հավակնող կուսակցությունների միջև:

Նրանց մի մասն ուզում է, կամ ասում է, թե ուզում է «Նիկոլի կողքին կանգնել», մյուս մասը Նիկոլին լիովին թշնամի է ընկալում: «Կողքին կանգնել» ուզողներին թողնենք, բայց «թշնամիներն» ինչո՞ւ հենց հիմա չեն աշխատում իրենց կառուցողալան ծրագրերով ընտրողներին շահել:

Որովհետև չեն հավատում, որ կշահեն: Եթե չեն հավատում՝ ուրեմն չեն հավատում նախ և առաջ իրենք իրենց, իրենց ծրագրերին, իրենց էներգիային և, գլխավորը՝ իրենց կարողություններին: Եթե իրենք չեն հավատում, ինչպե՞ս հավատա ընտրողը: Եթե նույնիսկ նրանք բոլորը միաբերան գոռան, թե տեսեք ինչքան վատն է Նիկոլը, և ինչքան լավն ենք մենք, ընտրողը նրանց չի հավատալու, ընտրողը հավատալու է իր նախորդ փորձին: Չեն հավատում նաև, որովհետև ընտրողի հետ խոսել չգիտեն, միայն հին ՛՛մեթոդնեին՛՛ են տիրապետում՝ կազմակերպել վարչա-հրամայական ընտրություններ, գնալ ընտրողների հետ ցուցադրական հանդիպման, վատ թաքցրած տհաճությամբ դատարկ ճառեր ասել և վերջում թվեր նկարել: Թատրոն, մի խոսքով: Բայց հիմա արդեն թատրոնին չեն վստահում, նախ՝ չեն կարողանա թվեր նկարել, և հետո՝ ընտրողն արդեն այդ փուլից դուրս է եկել: Վերակառուցվել էլ չեն կարողանում, որովհետև վերակառուցվելը նախ և առաջ իրատեսական ծրագիր է, որին պիտի նախ իրենք հավատան, որպեսզի հավատա նաև ընտրողը, վերակառուցվելը աշխատանք է, տևական, հետևողական աշխատանք, որին սովոր չեն:

Այստեղ անիմաստ և ավելորդ է խոսել «պոպուլիզմի» մասին: «Պոպուլիստ" են եղել և «պոպուլիստական» բառամթերքով են աշխատել նախորդ բոլոր կուսակցությունները, և ընտրողը դրանց չի հավատացել: Չի հավատացել խոստումներին, «ապահով Հայաստանին», նույնիսկ իր փողոցի ասֆալտի խոստումին չի հավատացել: Եվ հետո էլ խոստումների կատարում չի պահանջել, որովհետև ոչ դրանց հավատացել է, ոչ էլ դրանց համար՝ ընտրել:

Արդյունքում մեզ իսկապես կարող է սպառնալ միաբևեռ Ազգային ժողով: Եվ որքան էլ պարադոքսալ չհնչի՝ դրա մեղավորը Նիկոլը չի լինի: Բայց երկիրը կկորցնի: Ինչպե՞ս անենք, որ այլակարծիք կուսակցություններն աշխատեն»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan