Ինքնագոլ, որ ցնցեց բոլորին. Տեսանյութ
Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Վերդերին»:Այդ հաղթանակը կարող էր չլինել զավեշտալի ինքնագոլի պատճառով: 68-րդ րոպեին պաշտպան Բորնա Սոսան եզրային նետումով գնդակն ուղարկել է դարպասապահ Ռոն-Ռոբերտ ցիլերին, ով չի կարողացել կասեցնել այն: Արդյունքում, գնդակը հայտնվել է դարպասում: