Հեծանիվ վարելը լավ օրինակ է, բայց... Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի հաճախակի «լայվ» -ով հանդես գալը դուր է գալիս շատերին: Վերջին այս «հեծանիվային լայվը» առիթ է այս մասին խոսելու համար: Անկասկած, երբ վարչապետը կոչ է անում թողնել ծխելը, ողջունելի է: Մանավանդ որ իր օրինակով է նշում դա: Երբ Փաշինյանը հեծանիվ է վարում նույնպես ողջունելի է, քանզի դրանով օրինակ է ծառայում մյուսների համար: Արևմուտքում էլ է ընդհունված օրինակ ծառայելը, բայց դա չի կատարվում նատուրալիստական ձևով: Այդ ձևը տգեղ է ու վանող, այն անլրջացնում է իշխանությունն ընդհանրապես:
Միթե նրա շրջապատում մարդ չկա, որ նորմալ խորհուրդ տա վարչապետին:
Անկասկած վարչապետը պետք է օրինակ ծառայի տարբեր երևույթների հարցում և լավ է, որ նա բաց է հանրության մոտ: Սակայն այն ձևը, որ կատարվում է, պարզապես վանող է, անլրջության տպավորություն է թողնում, քանզի այդ ամենը կատարվում է նատուրալիստական ձևով:
Մինջդեռ այլ երկրներում դա մատուցվում է պատրաստված գովազդային կլիպի ձևով, որտեղ անտեղի նատուրալիզմը բացակայում է: Եվ դա իսկապես դրական ազդակ է հաղորդում մարդկանց, լուսավորչական, այլ ոչ թե քաղքենիական դեր կատարում հանրության համար:
Դավիթ Մկրտչյան