Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայաստանի կողմից չճանաչված Կոսովոյի փոխվարչապետի հետ
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 28-ին հանդիպեց Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ:
Նախարար Մնացականյանը նշեց, որ թեեւ Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում առաջին ձեռքից միմյանց մոտեցումներին ծանոթանալու եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար:
Բեհջետ Պացոլին եւ Զոհրաբ Մնացականյանն անդրադարձան բազմակողմ հարթակներում փոխգործակցության ակտիվացման ուղիներին:
Կոսովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Սերբիայի հետ երկխոսության գործընթացի վերջին զարգացումները: