Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով բեռնատար է այրվում (տեսանյութ)
Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:29-ին, մարվել՝ 13:09:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: