«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարը (տեսանյութ)
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարին բացմանը ելույթով հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանը:
«Եկել է մի պահ՝ վերջապես մեր երազած ազգային կազմակերպությունը ծնելու: Իմ համոզմամբ այն, ինչ այսօր հիմնադրում ենք, առնվազն լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հիմնասյուններից մեկը, սակայն մինչ այս հանգրվանը հասնելը, բոլորս գիտենք, որ մեր ժողովուրդը հասել է դաժան պայքարի երկար ճանապարհ և ունեցել բազմաթիվ զոհեր, ռեժիմի զոհեր, որոնց զգալի մասի գործերը մինչ այսօր բացահայտված չէ»,-ասաց նա:
Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ դրանք տեղի են ունեցել այս ամբողջ 25 տարիների ընթացքում: