Ո՛չ քաղաքապետարանին, ո´չ էլ ոստիկաններին չի հաջողվում փողոցային առևտրի ոլորտը կարգավորել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ ՀՀ ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը պայքար են տանում փողոցային առևտուրն արգելելու համար, սակայն ո՛չ քաղաքապետարանի աշխատակիցներին, ոչ էլ ոստիկաններին չի հաջողվում ոլորտում կարգավորում մտցնել: Արդյունքում բանը հասել է այնտեղ, որ փողոցային առևտրով զբաղվող անձինք են բռնություն կիրառում իրավապահների նկատմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ Մաշտոցի պողոտայում, մասնավորապես՝ Փակ շուկայի հարակից տարածքում, ոստիկանները փորձել են արգելել փողոցային առևտրով զբաղվող կանանց գործողությունները, սակայն առևտրով զբաղվող կանայք դիմադրել են ոստիկաններին, որից հետո կանանցից մեկը վերցրել է ոստիկանի ձեռքից հեռախոսը, հարվածել է գետնին ու կոտրել:
Ասել է թե՝ փողոցային առևտուր իրականացնող կանայք պարզապես դարձել են անվերահսկելի՝ ցանկացած պահի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու պատրաստ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: