«Մարդիկ գնում են դատավորի մոտ ու պահանջում ետ վերադարձնել ժամանակին վերցրած գումարները». Տիգրան Սարգսյան
Փաստաբան Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գրեթե ամեն օր նոր տեղեկատվություն եմ ստանում դատավորներին ժամանակին տրված կաշառքների հետ պահանջի մասին։ Իրավիճակ է փոխվել. մարդիկ գնում են դատավորի մոտ ու պահանջում ետ վերադարձնել ժամանակին վերցրած հսկայական գումարները (շատ դեպքերում վերցված գումարի դիմաց չի էլ կայացվել խոստացված դատական ակտը), մերժում ստանալով՝ հանցագործության մասին հաղորդում են տալիս։ Գալիս է հատուցման ժամը կաշառակեր դատավորների»: