News.am լրատվական կայքը դատական հայց է ներկայացրել 1in.am-ի լրագրողի դեմ՝ ֆեյսբուքյան գրառման համար
News.am լրատվական կայքը դատական հայց է ներկայացրել 1in.am-ի լրագրող Սոնա Հարությունյանի դեմ։ Հայցի պատճառը լրագրողի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումն է։ News.am-ը լրագրողից պահանջում է հերքում տպագրել, հրապարակային ներողություն խնդրել, 200 հազար դրամ գումարային պահանջ, ինչպես նաև դատարանից խնդրել է լրագրողին պարտավորեցնել ֆեյսբուքյան իր էջում հրապարակել նաև դատարանի վճիռը։
Հայցադիմումի առարկա է հանդիսացել լրագրողի ֆեյսբուքյան էջում կատարված հետևյալ գրառումը.
«Վերջին շրջանի փոփոխությունները չեն շրջանցել նաև մեզ՝ լրագրողներիս ու լրագրողական համերաշխություն ասվածը.
Ուրեմն երեկ News.am կայքը իր էջում տեղադրել է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը, որը վերաբերում է իմ նյութին։ Նախ՝ նկատենք, որ այս կայքը իր պատմության մեջ գործընկեր լրատվամիջոցի վերաբերյալ որևէ հայտարարություն, հերքման տեքստ երբեք չի հրապարակել։ Դա իրենք էլ կարող են փաստել։ Բայց դե այս անգամ չեն կարողացել դեմ չգնալ իրենց սկզբունքներին, քանի որ պատվերը տվել է ԳՆՈՐԴԸ։ Ընդ որում` զավեշտալին այն է, որ կայքի պատասխանատուները այնքան են շտապել ԳՆՈՐԴԻ պատվերը կատարել, որ ՀՅԴ-ի հայտարարության հետ մեկտեղ հրապարակել են նաև կայքի տեղադրողին տրված հանձնարարականը, որը, կրկին շտապելուց, շատ անհաջող է կատարվել, քանի որ ՀՅԴ թեկնածուի դեմքը սկզբում աղավաղված էր ։ՃՃՃ
Ի դեպ, դրա փոխարեն ՀՅԴ հայտարարության տակ կարող էին օրերս տարածած պարզաբանումը դնել, որ Քոչարյանն իրենց չի առել, որ թյուրըմբռնում չառաջանարՃՃՃ»։