Փաշինյանի կառավարության մասին որևէ քննադատական խոսք ասելու համար մարդկանց վախեցնում են ԱԱԾ-ով
Պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթին.
Նախ՝ շնորհակալություն այսօրվա՝ սեպտեմբերի 27-ի ինձ նվիրված նյութում իմ խոսքերը օբյեկտիվ մեջբերելու համար: Բայց մյուս կողմ հանդիսացող, ինձ հակադարձող Էդուարդ Աղաջանյանին շնորհակալություն հայտնել չեմ կարող այն պարզ պատճառով, որ թյուրիմացաբար կամ դիտավորյալ նենգափոխում է իմ խոսքերը: Ես իրեն դիմելով՝ ասել եմ, որ ամեն օր ինձնից պահանջում են մնալ աշխատավայրում մինչև 21-22-ը, իսկ ես ընդդիմանում եմ, և կոնֆլիկտ է առաջանում: Ես չեմ ասլե՝ ես մնում եմ, ես ասել եմ՝ ինձնից ՊԱՀԱՆՋՈՒՄ են: Ես այնուամենայնիվ դուրս եմգալիս վեցին, բայյց դա տեղի է ունենում կռվով-դավով:
Գուցե Աղաջանյանն ինձ լավ չի հասկացել, բայց դա իրեն իրավունք չի վերապահում ինձ ստախոս անվանել:
Ստախոսն այն մարդն է, ով մայիս ամսին ինձ խոստացել էր գործազուրկ չդարձնել, բայց սեպտեմբերին դարձրեց: Եվ քանի կոպեկի արժեք ունի վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոստումը դրանից հետո:
Նա ինձ մեղադրում է հիստերիկ պահվածքի մեջ: Քավ լիցի: Այդ ով կհանգդնի հիստերիկ կամ ընդդիմացող պահվածք ցուցաբերել մի հիմնարկում,որտեղ մուննաթ են գալիս ընդմիջման գնալու,ժամը վեցին տուն գնալու, արձակուրդ խնդրելու, Փաշինյանի կառավարության մասին հանկարծ որևէ քննադատական խոսք ասելու համար,որտեղ մարդկանց վախեցնում են ԱԱԾ-ով՝ մի բան իմանալ-չհայտնելու համար:
Ես խնայել եմ Աղաջանյանի նյարդերը և նրան չեմ հայտնել, որ Պապիկյանը ամեն ժողովի ժամանակ ցավ էր ապրում, թե բա՝ "ինչու պիտի ես Բեգլարյանի և Աճեմյանի (նախկին կառավարիչների - Ն.Գ. ) կադրերի հետ աշխատեմ և նրանց փոխարեն չբերեմ ԻՄ մարդկանց, ովքեր ինձ խնդրում են իրենց գործի տեղավորել և պատրաստ են անգամ 50 հազարի դիմաց աշխատել":
Իսկ ինձ Պապիկյանը ասում էր՝ "ինչու պետք է ես քեզ հետ աշխատեմ, եթե կարող եմ բերել մարդ, ով կմնա երեկոյան մինչև ժամը 22-ը":
Միգուցե Պապիկյանը ժամերի հետ կապված հոգեբանական խնդիր ունի կամ թե հաճույք է ստանում՝ իշխանություն բանեցնելով մարդկանց վրա: Չգիտեմ: Ցավալին այն է,որ Էդուարդ Աղաջանյանը՝ հենվելով իր ընկերական զգացմունքների վրա, պաշտպանեց այդ մարդուն և ինձ էլ սուտասան հանեց:
Ափսոս մեր բոլորի հույսերը:
27.09.2018
Նարե Գրիգորյան