Ինչն է իրականում ծանր ժառանգությունը մնացած Սերժի կառավարությունից նոր կառավարությանը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ՍիվիլՆեթի եթերում, խոսելով Ամուլսարի հանքի մասին նշել է, որ դա «ծանր ժառանգություն» է, որը մնացել է նախորդ իշխանությունից: Այս մոտեցումը անկղծ ասած զամանալի է, այն առնվազն տարակուսանք է առաջացնում: Ամուլսարի հանքը ոչ թե ծանր ժառանգություն է, այլ եզակի հստակ ներդրումային ծրագիր, որը համապատասխանում է բոլոր միջազգային բնապահպանական նորմերին և մեր տնտեսության զարգացման համար լուրջ խթան կարող է դառնալ: Այլ հարց է, որ մի քանի մարդկանց պատճառով, ովքեր իրենց բնապահպան են անվանում, ծրագիրը կանգ է առել, և թե Լիդիան Արմենիան չի կարողանում գործել, թե հանքի աշխատակիցները չեն աշխատում և կառաարությունն էլ լուծում չի տալիս հարցին, չնայած որ սպասում է միջազգային աուդիտի արդյունքներին:
Բայց իրականում ծանր ժառանգություն, որ մնացել է Սերժից հանդիսանում է օրինակ միլիարդավոր դոլլարների հասնող արտաքին պարտքը, մեծ ներդրումների հոսքի բացակայությունը, ենթակառուցվածքների հնությունը, զարգացման տեսլականի բացակայությունը, արտագաղթի հետևանքները, դատարկվող սահմաամերձ գյուղերը... և այլն, և այլն: Սրանք են ծանր ժառանգության էլեմենտները: Հուսանք, որ սա շուտով նաև կառավարության բոլոր անդամները վերջնականապես կգիտակցեն:
Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից