«Ժառանգություն»-ը և «Համախմբում»-ը առաջինն էին¸ որ «Սասնա Ծռերի» ապստամբությունից հետո աջակցություն հայտնեցին ժողովրդին (Տեսանյութ)
«Ժառանգություն» և «Համախմբում» կուսակցությունները առաջինն էին¸ որ «Սասնա Ծռերի» ամստամբությունից հետո իրենց աջակցությունը հայտնեցին ժողովրդին: Այսօր այս մասին Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հուշագրի ստորագրումից հետո լրագրողներին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց¸ որ այս օրերին ևս միայն երկու կուսակցություններն են անդրադարձել «Հաց բերող»-ի ապօրինի կալանավորման դեպքին:
«Այն¸ ինչ-որ հիմա մենք սկսել ենք¸ դա մեր պայքարի շարունակությունն է: Որքան էլ ցեխ շպրտեն¸ կոնկրետ «Ժառանգության» պահով¸ ժամանակը ապացուցել է միշտ¸ որ «Ժառանգությունը» իրական պայքարի գծում է»¸-ասաց Մարտիրոսյանը:
Շարունակությունը՝ Zham.am-ի տեսանյութում: