Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունեց վիճահարույց փոփոխությունները կենսաթոշակային ոլորտում
Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունեց կենսաթոշակային ոլորտում կառավարության առաջարկած վիճահարույց փոփոխությունները, ըստ որոնց տղամարդիկ թոշակի կանցնեն 65 տարեկանում՝ ներկայիս 60-ի փոխարեն, կանայք՝ 60-ում՝ ներկայիս 55-ի փոխարեն:
Չնայած այս փոփոխությունների դեմ շարունակվող բողոքի ցույցերին՝ պատգամավորները դրանք ընդունել են միաձայն:
Նախօրեին ակտիվիստները հայտարարել էին, թե մեկ միլիոն ստորագրություն են ներկայացրել նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունարան՝ կենսաթոշակային այս բարեփոխումների դեմ: Նախաձեռնության հեղինակները պնդում են, թե ստորագրահավաքն անցկացրել են Ռուսաստանի 60 շրջաններում:
Սոցիոլոգիական հարցումները փաստում են, որ այս փոփոխությունների ֆոնին Ռուսաստանի իշխանությունների, այդ թվում՝ նախագահ Պուտինի վարկանիշը կտրուկ անկում է արձանագրել:
Աղբյուրը` Azatutyun