1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Լապշին. «Իսրայելը պետական մակարդակով ոչինչ չի ձեռնարկել ինձ ազատ արձակելու համար» Մանկավարժները դասադուլ են սկսել. Տեսանյութ. Թարմացված Հայտնի են Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի առաջին արդյունքները Պայթյուն «Սիփան» գործարանում (լրացված). Տեսանյութ ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել Վենեսուելայի, Իրանի և ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար (տեսանյութ) Ի՞նչ մեսիջ է նշանակում Ղարաբաղի արտգործնախարարի փոփոխությունը Սերժ Սարգսյանին պարտադրում են զիջումնե՞ր անել ղարաբաղյան հարցում Մերկելի գլխավորած դաշինքը հաղթել է Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում (տեսանյութ) Նոր նախագիծ Նոր նշանակումներ Արցախի կառավարությունում՝ պետնախարար եւ ԱԳՆ ղեկավար. գործադիրի նոր կազմը
ԼՐԱՀՈՍ
Իրանը փորձարկել է «Խորամշահր» բալիստիկ հրթիռը (տեսանյութ) Թուրքիայի հայկական Վագըֆ գյուղում բացվել է հայկական մշակութային կենտրոն, ներկա են եղել նաև թուրք պաշտոնյաներ Դուբայում անօդաչու թռչող տաքսի ծառայություն է փորձարկվել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը՝ Շերի կերպարով Magazine Singapore-ի շապիկին Վարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են առողջապահական համագործակցության զարգացման հեռանկարները Լիլի Սարգսյանը՝ թագի, իր հասցեյն հնչող քննադատությունների մասին Անտեսված ազդակներ. ի՞նչն է հուշում անոթային խնդիրների մասին Artyom’s-ը վերադարձնում է «Միսս Արմենիա» մրցույթի հաղթողի թագը. Պարզաբանում Հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը առաջնայնություն է. Սերժ Սարգսյանն ընդունել է Օլիվիե Դասոյին Պլանային ջրանջատում Շենգավիթում Հայտնի բլոգերը Հայաստանից համեմունքներ է տարել իր հետ և պատրաստվում է խաշլամա պատրաստել Շիրակի պետական համալսարանի ռեկտորը ոչնչացրել է գրադարանի գրքերը (Լուսանկարներ) Ավտոմեքենայի սրահից գողացել են տեսախցիկ և համակարգիչ Սկանդալ. Իվետան հայհոյել է Արամին, Արամը փորձել է հարվածել նրան Ձմռան նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ հաշվառվում են բազմաբնակարան շենքերում առկա խնդիրները Նազենի Հովհաննիսյանը ամուսնանու՞մ է. Տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակում է կատարել Լապշին. «Իսրայելը պետական մակարդակով ոչինչ չի ձեռնարկել ինձ ազատ արձակելու համար» «Հետ մի զանգեք». Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (Տեսանյութ) Թուրքիան ՀՀ-ի արևմտյան սահմանակից բնակավայրերը ազերիներով է բնակեցնում Սեպտեմբերի 8-21-ը մայրաքաղաքում ծնվել է 962 երեխա Իրաքյան Քրդստանի տարածքում ընթացող հանրաքվեն դեռևս չի նշանակում Քրդստանի անկախության հռչակում Մանկավարժները դասադուլ են սկսել. Տեսանյութ. Թարմացված Գոռ Վարդանյանը մեծ խնդիրներից խուսափելու համար դիմել է Դոն Պիպոյին և Վստրեչի Ապերին Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցում գտնվող «Ձեռագործ գորգեր» խանութում Ադրբեջանում հայկական ռադիոկայան է սփռվում (տեսանյութ) Ցա՛վդ տանեմ, մոտիկացի. Մոսկվայում հայ երկրպագուները դիմավորել են Մխիթարյանին և «ՄՅՈւ»-ին (Տեսանյութ) Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի արձագանքը իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի այցը Բաքու պատգամավորները շատ թունդ են քննարկում Աղմկոտ սպանության գործով մեղադրյալը Թուֆենկյան հյուրանոցի շինարարներից է եղել, հետո տաքսի է վարել Սկանդալային Գայանա Բաղդասարյանի նոր էրոտիկ լուսանկարները Գայանե Ասլամազյանը նոր լուսանկարներ է հրապարակել Դա Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ Ռուսաստանին իր հավատարմությունը ցուցադրել Ավարտին են մոտենում ընդհանուր օգտագործման համայնքային գույքի վերականգնման տարեկան աշխատանքները Նպատակը՝ ներմուծվող գարեջրի դեմ պայքարն է Օռնելլա Մուտիի ելույթը և Դոն Պիպոյի որդու արկածները ԵԱՏՄ վարչապետերի հերթական նիստը հետաքրքիր կլինի ոչ միայն Թուրքիայի` «սպասվելիք անդամակցությամբ» Հայաստանում հոգեորսության դեպքերը շարունակում են հաճախակիանալ Արտյոմ Կանևսկոյի սպանված ընկերները կապ չե՞ն ունեցել Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու հետ Վարդան Ղուկասյանի որդին կրկին ջրից չոր դուրս եկավ Հայտնի են Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի առաջին արդյունքները Աշխարհի գավաթ. Հաշիվը շարունակում է մնալ հավասար «Միսս Արմենիա»-ի հաղթողից գիշերը թագը հետ են վերցրել Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերան կայացավ. Տեսանյութ Թուրքիայի վարչապետ. «Քրդերը թեժ բախման հող նախապատրաստեցին» Շախմատի մրցաշար Տավուշում. հաղթեց Իջևանի թիմը Փեսան ծեծել է թոշակառու աներոջն ու զոքանչին Երևանում ավտոբուսը հայտնվել է շինության տանիքի՞ն. Տեսանյութ Օրվա կադրը՝ Կասկադում նամազ... Մի գիշեր շատ անսպասելի կարող ենք գալ. Էրդողանը սպառնացել է Իրաքյան Քուրդիստանին Հայ-թուրքական սահմանը խախտելու համար ձերբակալված իրանցին ազդանշանային համակարգը փորձել է խափանել հատուկ սարքավորման միջոցով Բունդեսթագի նորընտիր պատգամավորներից 14-ը թուրքական ծագում ունեն Արտաքին պարտքը կկազմի 5,4 մլրդ դոլար Անհավատալի. մարդակերների ընտանիքը բռնվել է. Տեսանյութ 18+ Պայթյուն «Սիփան» գործարանում (լրացված). Տեսանյութ Բոսնիա և Հերցեգովինայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի վարժանքը, որին մասնակցում են նաև ՀՀ ԱԻՆ փրկարարները Թուրք հնավաճառ. «Հայ վարպետների աշխատանքներն առանձնանում են իրենց նրբությամբ ու որակով» Պահածոների արտադրամասում փլուզում է տեղի ունեցել Ուժեղ կարկուտ Վանաձորում Երիտասարդ աղջկա ավտոմեքենան բախվել է քարշակին. տուժել են ընկերուհիները Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին «Նացիստնե՛ր, հեռացե՛ք». Գերմանիայի ընտրություններում ազգայնականների գրանցած հաջողությունը բողոքի ալիք է առաջացրել «Երևան օփեն». Առաջատարներ են միանգամից ութ շախմատիստներ ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել Վենեսուելայի, Իրանի և ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար (տեսանյութ) Եթե ինձ ինչ-որ բան պատահի, պատճառն Ադրբեջանն է լինելու 1993թ. ծնված քաղաքացուհին դանակահարել է իրեն դիտողություն անող տղամարդուն Արայի լեռան գոտում հրդեհը մարված է (լրացված) Ի՞նչ մեսիջ է նշանակում Ղարաբաղի արտգործնախարարի փոփոխությունը Երևանում, լողավազանում երեխայի նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթր բռնի գործողություն Ըստ հաղորդման` հարկային տեսուչը ձեռնարկատիրոջից կաշառք է պահանջել և ստացել Իոսիֆ Կոբզոնը ներողություն է խնդրել Ռիտա Սարգսյանից Նոր մանրամասներ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքից Սերժ Սարգսյանին պարտադրում են զիջումնե՞ր անել ղարաբաղյան հարցում Ադրբեջանական գյուղի ջրանցքում զինծառայողի դի է հայտնաբերվել Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Դին Լիրենի հետ Մերկելի գլխավորած դաշինքը հաղթել է Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում (տեսանյութ) Լիլի Սարգսյանը ճանաչվեց «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթի հաղթող (Լուսանկար) Նոր նախագիծ Նոր նշանակումներ Արցախի կառավարությունում՝ պետնախարար եւ ԱԳՆ ղեկավար. գործադիրի նոր կազմը
Հարցում

Անահիտ Բախշյանը պատասխան է պահանջում

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի ահազանգը.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Հայրապետյանից մի նամակ եմ ստացել, որտեղ դպրոցականը բարձրաձայնում է առարկայական օլիմպիադաներում տեղ գտած կեղծիքների ու ամենաթողության մասին: Ցավն այն է, որ այս բողոքը միայն իրենը չէ, նման բողոքներ շատ եմ լսում, որովհետև տարածքային օլիմպիադաների ընթացքը պատշաճ կերպով չի վերահսկվում ԿԳՆ-ի կողմից, ստուգող հանձնաժողովների անդամների անկանխակալ լինելը չի ապահովվում, որովհետև դրանք տեղական կադրերով են միայն համալրված և, ինչպես գրել է Սերգեյը, հաճախ մասնակիցներին տրվող միավորները ոչ թե աշխատանքի բովանդակությանն են տրվում, այլ՝ թե ով է, ում զավակն է:

Այսօր նամակով դիմել եմ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ խնդրելով ստուգել Սերգեյ Հայրապետյանի նամակում նկարագրված փաստերն ու վերականգնել տղայի աշխատանքի արդար գնահատականը:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Սերգեյի նամակը՝ ուղղված ԿԳ նախարարին.

«Բաց նամակ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանին
Հարգելի պարոն նախարար, այս նամակով Ձեզ և հանրությանը ուզում եմ տեղեկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի ք. Մարտունու «Հայոց լեզու» առարկայի տարածաշրջանային օլիմպիադայի ստուգման և ամփոփման ժամանակ տեղի ունեցած խարդախությունների մասին: Ուզում եմ տեղեկացնել, որ ստուգման ժամանակ գործել է ոչ թե հավասարության սկզբունքը, այլ վառը արտահայտվել է կողմնապահությունը:

Մի շարք աշակերտների գրավորներ նույնիսկ չեն ստուգվել, մի մասին թերի է ստուգվել՝ պակաս են եղել միավորները, իսկ ում համար ասված է եղել, նշանակվել է շատ ավելի բարձր, քան իրականում եղել է:

Ներկայացնեմ իմ սեփական օրինակը: Նախ օլիմպիադայյի արդյունքները մյուս դեպքերում դպրոց է ուղարկվում 1-2 օր հետո, իսկ այս դեպքում արդյունքները դպրոց հասան 5 օր հետո: Իմացա, որ վաստակել եմ ընդամենը 4.5 միավոր, որը շատ ավելի քիչ էր, քան իմ պատկերացումները: Համոզված լինելով սեփական ուժերի վրա՝ որոշեցի գնալ և պահանջել իմ առաջադրանքների թերթիկը: Նայելով իմ առաջադրանքների թերթիկին՝ կարելի էր հասկանալ, որ ստուգողը եղել է կողմնապահ կամ անարժան հայոց լեզվի ուսուցիչ կոչմանը: Թերթիկի վրա գրված էր 6.25 միավոր, այն էլ այն դեպքում, երբ ստուգված չէին առաջադրանքների մի մասը, որոշներից զուտ միավորներ էին պակասեցված, իսկ այն բառերը, որոնք ուսուցչի մտահորիզոնից դուրս են եղել, համարվել են սխալ: Պահանջեցի կրկին ստուգել առաջադրանքները, իրավիճակը հիմնովին փոխվեց՝ միավորներս դարձան 8.25: Իրավիճակի բացատրությունը պահանջելով տարածաշրջանային դպրոցների ղեկավարից՝ ստացա այսպիսի պատասխան, որ այս ամենը թյուրիմացության արդյունք է, որ ստուգող ուսուցիչը եղել է անուշադիր: Չհամաձայնելով թյուրիմացության հետ՝ պնդեցի, որ ստուգեն բարձր միավորներ վաստակած աշակերտների գրավորները, որոնց մի մասը պաշտոնյաների երեխաներ են: Ստուգելուց հետո պարզվեց, որ դրված միավորները չեն համապատասխանում իրականությանը: Ներկա գտնվողները սկսեցին կրկին առռաջ քաշել թյուրիմացության վարկածը, սակայն իրենք էլ չէին հավատում իրենց խոսքերին: Ինձ ասացին, որ ես անցնում եմ մարզային փուլ, սակայն իմ պահանջը հաջորդ փուլ անցնելը չէր, այլ արդարության ու հավասարության վերականգնումը: Ես նրանց խնդրեցի, որ ստուգեն բոլորի գրավորները, նրանք պատճառաբանեցին, որ ժամանակ չունեն: Այդպիսով՝ բոլոր գրավորները, բացառությամբ իմ գրավորի, մնացին անարդարության ու խարդախության կնիքով:

Այսօր դպրոցում տեղեկացա, որ իմ հեռանալուց հետո կրկին իջեցվել է իմ գնահատականը, որպեսզի մարզային փուլ անցնեն իրենց նախընտրած աշակերտները: Կրկին ու կրկին առերեսվելով անարդարության հետ՝ որոշեցի այս անգամ դիմել Ձեզ:

Այժմ գիտեք մի շատ կարևոր խնդրի մասին, որը կոտրում է աշակերտի թևերը և ավելի ու ավելի ամրացնում անարդարության հիմքերը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս խնդրին, հարկ եղած դեպքում կարող եմ Ձեզ ներկայացնել իմ առաջադրանքների թերթիկի նկարները, որտեղ ամեն ինչ ակնհայտ է դառնում, և ուզում եմ վստահեցնել, որ այս հանգամանքը չի վերաբերում միայն մեկ տարիքային խմբի, այլ՝ բոլոր խմբերին:

Այս ամենից հասկանալի է դառնում, որ դպրոցում աշխատում են և օլիմպիական հանձնաժողովի անդամ են դառնում հայոց լեզվի այնպիսի մասնագետներ, որոնք չգիտեն նույնիսկ «մեղանչել» բառի նշանակությունը կամ զուտ շահի, ինքնագնահատականի բարձրացման համար դիմում են խարդախության:

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր արձագանքին»:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

website by Sargssyan