1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Հունան Պողոսյանին մարզպետի պաշտոնում նշանակելը նաև Փաշինյանի պատասխանն էր «Սասնա Ծռերին» Վանեցյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասով ՀՔԾ պետի հայտարարության մասին Երևանում ՊՊԾ գնդի ծառայողները բերման են ենթարկել Պարույր Հայրիկյանի 31-ամյա տղային Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ քրեական գործ․ Վանեցյան (տեսանյութ) Փաշինյանի թիմը չպետք է մոռանա, որ քաղաքականության մեջ անթերի ճշգրտությամբ է գործում բումերանգի օրենքը Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթին Գաղտնալսման հիմնական նպատակը իմ հրաժարականն էր, գաղտնալսողների շրջանակը հայտնի է. Արթուր Վանեցյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես կգա այսօր երեկոյան (Տեսանյութ) Ադրբեջանը երկիր մուտք գործելու արգելք է սահմանել Աննա Հակոբյանի հետ Արցախ այցելած ՌԴ քաղաքացիների նկատմամբ Ինչու՞ Վլադիմիր Գասպարյանի տեղակալին Փաշինյանը նշանակեց Սյունիքի մարզպետ
ԼՐԱՀՈՍ
Անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում. վարչապետ Նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԱԾ-ում նոր նշանակման վերավեյալ Սյունիքի մարզում ճանապարհ են փակել ի նշան Հունան Պողոսյանի նշանակման դեմ (տեսանյութ) «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձևը կհանգեցնի Արցախի հայաթափմանը Ի՞նչ փուլում է գտնվում Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածի հիմնանորոգումը Մայք Փոմփեոն ժամանել է Սաուդյան Արաբիա, քննարկել ընդդիմադիր լրագրողի անհետացման հարցը Հանրապետության հրապարակում 10 երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է 2 հոգու դանակահարությամբ «Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են». Էդուարդ Շարմազանով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Հունան Պողոսյանին մարզպետի պաշտոնում նշանակելը նաև Փաշինյանի պատասխանն էր «Սասնա Ծռերին» Սա սպառնալիք չէ, սա մի բան է, որ ես ուրախ չեմ ասել. ԱՄՆ դեսպանը Ամուլսարում աշխատանքների դադարեցման մասին Մահացել է Microsoft -ի համահիմնադիր Փոլ Ալենը. Լուսանկար Ծերանոցի նախկին տնօրենը դատի է տվել Մանե Թանդիլյանին Ռուս փորձագետ.Ինչո՞ւ ենք մենք զինում Ադրբեջանին, ինչո՞ւ ենք դա անում. Տեսանյութ Հանրահավաքը չի ժողովրդի իշխանության իրացման ձևը, այլ հանրաքվեն. Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Կարծում եմ մենք ընտրություններին պետք է մասնակցենք «Իմ քայլը» դաշինքով. Ալեն Սիմոնյան. Տեսանյութ Վանեցյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասով ՀՔԾ պետի հայտարարության մասին Սաուդացի լրագրողին սպանել են, մասնատել ու «չեզոքացրել» թթվային լուծույթի օգնությամբ. լրատվամիջոցների անդրադարձը լրագրողի անհետացմանը Երևանում ՊՊԾ գնդի ծառայողները բերման են ենթարկել Պարույր Հայրիկյանի 31-ամյա տղային Տնտեսությունը կանգառ է վերցրել. ՊԵԿ նախագահ (տեսանյութ) Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում. Մշակույթի թալանված երազանքը. Տեսանյութ Փոփոխության նախագիծ՝ կենդանիների վերաբերյալ Մակրոնը փոփոխություններ է կատարել կառավարության կազմում Հայ բազկամարտիկը Թուրքիայում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը (տեսանյութ) Որևէ քաղաքական ուժ ինքնասպան չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրի․ Նաիրա Զոհրաբյան. Տեսանյութ Զորամասեր չհայտարարված այց են կատարել ՄԻՊ ներկայացուցիչները Զինվորական գործերի մասին տեղեկության սահմանափակումները վերացել են «ԴատաԼեքս» համակարգում. ՀՔԱՎ Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ քրեական գործ․ Վանեցյան (տեսանյութ) Փաշինյանի թիմը չպետք է մոռանա, որ քաղաքականության մեջ անթերի ճշգրտությամբ է գործում բումերանգի օրենքը Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթին Գաղտնալսման հիմնական նպատակը իմ հրաժարականն էր, գաղտնալսողների շրջանակը հայտնի է. Արթուր Վանեցյան (տեսանյութ) Թուրք ազգայնականները բողոքել են հայկական ապրանքների վրա «Արարատ», «Անի», «Վան», «Աղթամար» անվանումների գործածությունից Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես կգա այսօր երեկոյան (Տեսանյութ) Դավիթ Անանյանը կլքի՞ պաշտոնը Վահրամ Բաղդասարյանի բարեկամուհի դասվարը բռնությու՞ն է գործադրել աշակերտի հանդեպ. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Ադրբեջանը երկիր մուտք գործելու արգելք է սահմանել Աննա Հակոբյանի հետ Արցախ այցելած ՌԴ քաղաքացիների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռքերը կլվանա պատասխանատվությունից Սերժ Սարգսյանի սիրելի ընկերը մարզպետ․ սիրելի վարչապետը մի բան գիտի (Տեսանյութ) Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու (լուսանկար) Համաներումը Սասնա Ծռերի վրա չի՞ տարածվելու Մամեդյարովը մեկնաբանել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները Միակ պետական մեքենան, որը մորս թունավորման առիթով հայտնվել է հիվանդանոցի մոտ, եղել է իմ ծառայողականը Ինչու՞ Վլադիմիր Գասպարյանի տեղակալին Փաշինյանը նշանակեց Սյունիքի մարզպետ Ես նոր Հայաստանի կողմնակից եմ Հունան Պողոսյանը՝ իր մարզպետ նշանակվելու մասին (տեսանյութ) Լևոն Երանոսյանը ցուցմունք է տվել. միայն մի դեպք է հիշում Նոր նախարարներ են նշանակվել՝ գյուղատնտեսության և տնտեսական զարգացման Փաշինյանի անչափ մտերիմ ընկերը Մոսկվայից եկել ու չի ցանկացել հանդիպել նրա հետ. բոլորն ապշած են ՀՀ կառավարության արտահերթ նիստն է ընթանում. Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա` ուղիղ Ադրբեջանում 24-ամյա երիտասարդը որսի ժամանակ սխալմամբ սպանել է ընկերոջը Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա զոհ Եթե «կարմիր գծերը», կամերաների տուգանքներն ու արագաչափերը չվերացնեք, ուրեմն՝ դուք «լիցիմեռներ» եղել եք ու կաք Քադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին (տեսանյութ) Հայաստանի նման աղքատ երկրում անգլիական թագուհու կարգավիճակ ունեցող նախագահը` մեծ բեռ է Հայտնի են Ալավերդու պղնձաձուլական գործարանի փակման պատճառները ՀՀԿ-ն երկու թևի է բաժանվել. կուսակցությունից կրկին արտահոսք կլինի Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստան այցելած արտերկրյա պատվիրակություններից մի քանիսը ցանկություն են ունեցել հանդիպելու Սերժ Սարգսյանին Եվրոպան և հատկա­պես Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություն­ներ անցկացնելուն Համաներումը ձգձգվում է. գործադիրում հակված չեն այս փուլում թեման այդքան «տաքացնել» Քիմ Քարդաշյանը սարսափած է ամուսնու պահվածքից և մտահոգված երեխաների անվտանգության համար. մամուլ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանի փոխարեն կանցկացվի Մոսկվայում Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում հնչած կրակոցների հետքերով. Ոստիկանության տեսանյութը Նոր մարզպետներ կունենան Սյունիքը, Արագածոտնը, Արմավիրը Հյուսիսային ու Հարավային Կորեաները բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել. Տեսանյութ Հոլիվուդյան մի շարք հայտնի աստղեր այսօր հագնում են հայազգի դիզայներ «Գարո Հզորի» ստեղծած երեկոյան հագուստները. Տեսանյութ. Ամերիկայի Ձայն Արթուր Վանեցյանը զրուցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ. Տեսանյութ ՔՊ-ն վերածում է հերթական իշխանության կուսակցության Արտակարգ իրավիճակ Երևանի թիվ 155 դպրոցում. ժամանել են մեծ թվով փրկարարներ. Տեսանյութ Վարչապետը վաղը հրաժարական կտա Մենք պետք է սովորենք օտարի հետ աշխատելու, օտարին շահագրգռելու մեր երկրում ներդրումներ անելու Ռուսաստանցի կանայք՝ Ադրբեջանի «սև ցուցակում» Արցախ այցելելու համար Տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ Մանկապարտեզի խոհանոցի պատուհանի փեղկերի ապակիների միջակայքում օձ է նկատվել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է ՀՀԿ 56 անդամատոմս Կայծակը հարվածել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի օդանավին Տնտեսական քաղաքականությունը այսօր հետին պլան է մղված եւ շեշտը դրված է քաղաքական գործընթացների վրա Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկի փողոցն անվանափոխվել է Հրանտ Դինքի անունով Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին. անդրադարձել են ԼՂ խնդրին ՀՀ նախագահը մանրամասներ է ներկայացրել Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից «Դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց...». Ռոբերտ Քոչարյան Բարդ է լինելու, բայց չեմ կարծում, որ զենքերը պետք է վայր դնել. Նաիրա Զոհրաբյանը՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին (տեսանյութ)
Հարցում

Կենսունակ ծրագիր մարզերում (ֆոտոշարք)

Սոցիալական ուղղվածության ցանկացած ծրագիր, որն իրականացվում է մարզերում, առանձնահատուկ արժեք ու կշիռ ունի: Բավական կենսունակ մի ծրագիր էլ սահմանամերձ երեք գյուղերում նախաձեռնել է «Զինվորի մայր» ՀԿ – ն՝ երկու այլ կազմակերպությունների հետ: Ծրագիրը կոչվում է «Ապիլայֆ» և նպատակ ունի այդ երեք գյուղերում զարգացնել մեղվաբուծությունը:

Ծրագրի մեկնարկը

«Երբ այս ծրագիրը սկսում էինք, չէինք էլ պատկերացնում, որ այն այդքան կսիրվի թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների՝ հենց մեր կողմից: Այն իր հետ բերեց բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ ու նոր գիտելիքներ, որոնք նոր ու բարեկեցիկ կյանքի, հերթական նոր ծրագրերի ու մտահղացումների հիմք կարող են դառնալ», - պատմում է «Զինվորի մայր» հկ տնօրեն Անահիտ Հովնանյանը: «Ապիլայֆ» ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Լոռու մարզի Լոռի բերդ, Տավուշի մարզի Այգեհովիտ և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքների սոցիալ-տնտեսական միջավայրը՝ այդ համայնքներում մեղվաբուծական տնտեսություններ հիմնելով: Ծրագիրը իրականացվում է Հայաստանի «Զինվորի մայր» հկ, «Աջակցություն կանանց և երեխաներին» հկ և «Արեգունի» սոցիալական զարգացման հկ կոնսորցիումի կողմից: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Անցյալ տարվա նոյեմբերին յուրաքանչյուր գյուղում բացվեց մեկ ուսումնամեթոդական մեղվաբուծական կենտրոն: Գյուղերում վարձակալվել են տարածքներ, որոնք վերանորոգվել են, կահավորվել, ձեռք են բերել անհրաժեշտ տեխնիկա, գրականություն: Յուրաքանչյուր գյուղում ծրագրում ներգրավված երեսուն մասնակիցների հետ աշխատում է մեկ փորձառու մեղվաբույծ, ով մեղվապահության մասին նոր գիտելիքներ ու հմտություններ է տալիս մասնակիցներին: Այդ երեք գյուղերն էլ ունեն հնուց եկած մեղվաբուծական ավանդույթներ: «Բայց մինչև ծրագիրը հունի մեջ դրեցինք մի տարի տևեց,-հիշում է Ա. Հովնանյանը:- Երբ խոսում էինք գյուղացիների հետ, նրանք անմիջապես փեթակն էին պահանջում: Դժվար էր համոզել նրանց, որ դեռ պետք է ուսուցման պրոցես անցնել: Նրանք արագ արդյունք էին ուզում, բայց մեզ պետք էր կայուն արդյունք, որն առանց ուսուցման, առանց մեղվաբուծական անհրաժեշտ գիտելիքների ամրապնդման անհնար էր»: Ուսումնական կենտրոններում ամեն ամիս անց են կացվում մեղվաբուծության վերաբերյալ երկօրյա դասընթացներ, խորհրդատվություններ, լինում են նաև դասաժամեր շուկայագիտության մասին: «Ծրագրի հիմքն ու հաջողության գրավականը հենց ուսուցումն է: Ի դեպ մենք նամակ ենք ստացել մեր ունկնդիրներից, որտեղ խնդրում են ավելացնել ժամերը: Դա նշանակում է, որ նրանք ընդունել են այդ դասընթացների կարևորությունը: Զգացել են , թե ինչ նոր գիտելիքներով հարուստ աշխարհ են մտնում: Եթե սկզբում կարծում էին, թե ամեն ինչ գիտեն, հիմա արդեն գիտեն, թե ինչ չգիտեն»:

Ծրագրի ընթացքը

Տեսական գիտելիքներին զուգահեռ ապագա մեղվաբույծները սովորում են շրջանակներ պատրաստել, պատվաստել մեղուներին, պատրաստ լինել օտար պարսերի հարձակմանը, որոնք շատացել են կամ կորցրել իրենց փեթակները: «Մենք առայժմ փեթակները մասնակիցներին չենք հանձնել, իրենք էլ են զգում, որ դեռ պատրաստ չեն դրան: Այդ երեք համայնքներում էլ ընտրել ենք խորհուրդներ, որոնց միջոցով կկազմակերպենք մեղվաբուծական տնտեսություններ, և փեթակները կգտնվեն ոչ թե մենատնտեսների, այլ այդ խորհուրդների իրավասության տակ, մինչև ուսումնական գործընթացի ավարտը, երբ մեր նորաթուխ մեղվաբույծները լիարժեք կտիրապետեն ոչ միայն մեղրի արտադրության, այլև ուրիշ մեղրամթերքների մշակման գործին: Մեկ հոգու համար դա դժվար է, եթե խորհրդով աշխատեն, ավելի հեշտ կկազմակերպեն թե՛ մշակման, թե՛ իրացման աշխատանքները»,- ծրագրի ընթացքն է ներկայացնում Ա. Հովնանմյանը: Ընդհանրապես հայկական մեղվաբուծությունում «Ապիլայֆ» ծրագրի բերած նորույթը հենց տարբեր մեղրապրանքների մշակման գործը ընդլայնելն և նոր հունի մեջ դնելն է: Չնայած, որ Հայաստանում մեղվաբուծությունը զարգացել է անհիշելի ժամանակներից (դեռ Քսենոփոնը (Ք.ա. 431-354 թթ) իր «Անաբասիսում» հույների նահանջը հայկական լեռներով նկարագրելիս պատմում է, թե ինչպես են նրանք այստեղ առաջին անգամ մեղր ճաշակել): Տարբեր մեղրապրանքների մշակման գործում մեր երկիրը շատ է զիջում մյուսներին: «Այնինչ մենք կարող ենք ստանալ բարձրակարգ մեղրամոմ, ակնամոմ, մեղվի թույն, սատկած մեղուներից՝ դեղանյութ, որը կարող է օգտագործվել կոսմետոլոգիայում և դեղագործությունում, իսկ միայն մեղրամոմը գործածվում է արտադրության քառասուն ոլորտներում: Հենց սա է մեր ծրագրի նորարարական հիմքը՝ սովորեցնել մեր մեղվաբույծներին նոր մեղրամթերքների մշակման ու սպառման մեթոդոլոգիա»: Որպես հավելյալ տեղեկատվություն ունկնդիրների համար գործում է նաև «Ապիլայֆ» ծրագրի ֆեյսբուքյան էջը: Այնտեղ տեղադրվում են ոչ միայն ծրագրի ընթացքի մասին նյութեր, այլև մեղվի, մեղրապարանքների և մեղվաբուծության մասին բազմաթիվ նյութեր, հոլովակներ, նկարներ, խորհուրդներ, բաղադրատոմսեր:

Հայաստանը մեղվաբուծության զարգացման մեծ պոտենցիալ ունի

Թե ինչու հենց մեղվաբուծությունը ընտրվեց որպես ծրագրի հիմք հարցին պատասխանելիս Անահիտ Հովնանմյանը դառը կատակում է. «Մեղուն փոքր է, թշնամին նրան չի կարող կրակել: Բոլորս էլ գիտենք մեր սահմանամերձ գյուղերում ինչ վիճակ է, գյուղացին չի կարողանում վարելահող մշակել կամ անասուն պահել, որովհետև թշնամին պարբերաբար կրակում է»: Բացի այդ մեղվաբուծական հաջող ծրագրի նախադեպ արդեն հկ-ն ունեցել էր: Անահիտ Հովնանյանը հիշում է, որ Ճամբարակի տարածաշրջանում՝ Դպրաբանկ և Շորժա գյուղերում ժամանակին մի մեղվաբուծական փոքր ծրագիր իրականացրին Ամերիկայի հայկական ասոցիացիայի օգնությամբ: Այն երկու փեթակները, որոնք հատկացրել էին, հիմա արդեն մեղվաբուծական լուրջ տնտեսություններ են դարձել: Ընդհանրապես վերջին շրջանում մեծացել է հետաքրքրությունը այս ոլորտի հանդեպ: Եվ դա պատահական չէ: Հայաստանում մեղվաբուծության զարգացման համար կան բավական նպաստավոր բնակլիմայական պայմաններ: Արևային օրերի քանակը, չորային կլիման և ծաղկատեսակների բազմազանությունը հնարավորություն են տալիս մեր երկրում ստանալ բարձրորակ պոլիֆլորային մեղր: Մնում է արդյունավետ օգտագործել բնության տված հնարավորությունը:

 

website by Sargssyan