Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Ջիանի դե Բիազին
Իտալացի 62-ամյա մասնագետ Ջիանի դե Բիազին կգլխավոր Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին գրում է Telegrafi.com-ը, նշելով, որ դե Բիազին Հայաստանում է և հանդիպել է ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
Աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվ բանակցություններ է վարում Դե Բիազիի հետ, ով Ալբանիայի հավաքականի հետ մասնակցել է Եվրո-2016-ին:
Հայկական մամուլում ևս ակտիվորեն քննարկվում է Դե Բիազիի` մեր ընտրանին գլխավորելու հավանականությունը: Հաղորդվում է նույնիսկ, որ իտալացի մասնագետն արդեն ժամանել է Հայաստան:
Zham.am