Ալիևի ամեն երկրորդ ելույթում տեսնում ենք հայատյացության դրսևորում, հայերը ադրբեջանցիների համար մեկ թշնամին են. ներկայացվեց ԱՀ ՄԻՊ հատուկ զեկույցը (տեսանյութ)
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացնում է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» ԱՀ ՄԻՊ հատուկ զեկույցը:
Նշենք, որ ծրագիրն իրականացվել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ասուլիսին մասնակցում են նաեւ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը եւ զեկույցի մշակման աշխատանքներում ընդգրկված փորձագետները։
«Առաջին դեմքի ամեն երկրորդ ելույթում տեսնում ենք հայատյացության դրսևորում, հայերը ադրբեջանցիների համար մեկ թշնամին են: Հասարակությունն էլ այդ թեզերն ընդունում է: Նախարարների, պատգամավորների մակարդակով նույն հայատյացության թեզերը հետևողաբար հասցվում է հասարակությանը: Նույնն անում է փորձագիտական հանրությունը: Նույնիսկ մանկական խաղերի, հեքիաթների, դասագրքերի միջոցով երեխաներին սովորեցնում են ատել հայերին: Ի դեպ, դա անում են ապատեղեկատվության միջոցով»,-ասաց Անժելա Էլիբեգովան:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում