Փաշինյանը Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում, դատարանից պահանջում ենք նրան պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել. Հ. Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել:
Դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ զրպարտություն են համարում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը.«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
«Սա մենք զրպարտություն ենք համարում, այսինքն Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում»,-ասաց Հայկ Ալումյանը:
Նա հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում պահանջում է Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել իր արտահայտած մտքի համար, իսկ փոխհատուցման պահանջ չի ներկայացվել:
Մանրամասները՝ Tert.am-ում