Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
27
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Սահմանը հատած թուրք անչափահասի հայրը Երևանում է. «Կալանավայրում որդուս լավ են վերաբերվել»

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, նախօրեին ժամանել է Երևան՝ որդուն տանելու: Մուստաֆա Օզմենը ավելի վաղ հայտնել էր, որ իրեն տեղեկացրել են, որ որդուն մոտ օրերս ազատ են արձակելու:
Ումութ Ալի Օզմենը դեպքը ուշագրավ է նրանով վերջին տարիների ընթացքում հայ-թուրքական սահմանի խախտման դեպքերից թուրքական մամուլի կողմից ամենաշատն է ուշադրության արժանացել: Օզմենի կալանավորմանը անդրադարձան թուրքական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները: Որոշները նույնիսկ լուրեր տարածեցին, թե Ումութ Ալիի ազատ արձակման գործին միջամտել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ զանգահարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայկական կողմը ավելի ուշ հերքեց այս տեղեկությունը:
«Ermenihaber.am»-ը, հետևելով թուրք սահմանախախտի գործով բոլոր զարգացումներին, հարցազրույց է անցկացրել սահմանախախտի՝ Երևանում գտնվող հոր հետ:

-Պարոն Մուստաֆա, Ձեր որդին հատել էր հայ-թուրքական պետական սահմանը և հայտնվել Հայաստանում: Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել. Ո՞րն է եղել նրա նպատակը:

-Երբ Ումութը փոքր երեխա էր, իրեն մեզ հետ յայլա (արոտավայր) էինք տանում, որը գտնվում էր սահմանին շատ մոտ: Այնտեղ մի բլուր կա, որի մյուս կողմում Հայաստանի սահմանն էր: Փոքր ժամանակ Ումութը տարբեր լեգենդներ էր լսել այն մասին, թե ինչեր կան այդ բլրի ետևում և իր մոտ հետաքրքրություն էր առաջացել դեռ այն ժամանակվանից: Այս տարի, երբ երկար ընդմիջումից հետո Ումութը նորից յայլա եկավ, մորն ասել էր, որ գնում է թեյի համար խոտաբույս հավաքելու ու գնացել էր բլրի ուղղությամբ: Բլրի վրա անասուններ են եղել և Ումութը գնացել է՝ նրանց ետ բերելու: Անասուններին բերելուց հետո իր հետաքրքասիրությունից դրդված որոշել է անցնել բլրի մյուս կողմն ու գալ Հայաստան: Միամիտ, պարզ ու հետաքրքրասեր երեխա է: Նա գիտակցել է, որ դեպի սահման է գնում, սահման է անցնելու, բայց չի գիտակցել, որ դա հանցանք է:

-Իսկ այստեղ գտնվելու ընթացքում Ձեր որդին գո՞հ է եղել իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքից:

-Երբ առաջին անգամ եկա նրան տեսակցության, նա շատ գոհ էր: Իրեն շատ լավ են վերաբերվել: Ես էլ զգացի այդ ջերմությունը, հոգատարությունը: Հետագայում մանկական գաղութում փոքր միջադեպ էր տեղի ունեցել հերթապահներից մեկի հետ, որը լեզուն չհասկանալու հետևանք էր: Դրան կարևորություն չեմ տալիս, այդ միջավայրում հնարավոր են նման բաներ: Բայց որդիս չի ենթարկվել բռնության իր ազգային պատկանելիության և ինքնության համար: Ընդհակառակը՝ ելնելով իր ինքնությունից այստեղ ավելի ուշադիր վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ:

-Իսկ ի՞նչ կասեք այն խոսակցությունների և պնդումների մասին, որ իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջնորդելով, որ ազատ արձակեն Ձեր որդուն:

-Անկեղծ ասած, այդ մասին ես իմացել եմ լրատվական կայքերից: Ինքս տեղյակ չեմ, թե դա որքանով է հավաստի: Եթե մեր հարգարժան նախագահը զանգահարել է շատ շնորհակալ եմ, եթե չի զանգահարել նորից շնորհակալ եմ: Շնորհակալ եմ նաև ձեր վարչապետին և ամբողջ ղեկավարությանը:

-Արդեն 2-րդ անգամ եք գալիս Հայաստան: Այս անգամ Ձեր գալու նպատակը ո՞րն է: Տեսակցությա՞ն համար եք եկել, թե՞ այլ զարգացումներ կան:

-Ինձ զանգահարեցին և ասացին, որ որդուս ազատ են արձակելու: Խնդրեցին գամ որդուս ետևից, որ իրեն տուն տանեմ: Այսօր քննիչի հետ խոսեցինք: Ասաց՝ իրենք պարզել են, որ որդիս որևէ հետին նպատակ չի ունեցել, հետախուզման մեջ չի եղել, ահաբեկչական կառույցների չի անդամակցել: Այնուամենայնիվ, նա սահման էր հատել, այսինքն՝ հանցանք էր գործել և անհրաժեշտ էր օրինական ճանապարհով, նախատեսված ընթացակարգով պարզել հանգամանքները: Քննիչը հայտնեց, որ այդ ամենը հաշվի առնելով՝ նրանք պատրաստվում են գործը կարճել և որդուս ազատ արձակել: Կինս և ես այլևս չէինք դիմանում: Ամեն օր տեսնում էինք, թե ուրիշ երեխաներ ինչպես են դպրոց գնում, իսկ մեր երեխան չկար, հեռու էր մեզնից: Մայրն ամեն օր արտասվում էր: Այս մարդկային վերաբերմունքի համար նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պաշտոնյաներին, ղեկավարությանը և ժողովրդին: Մենք մշակույթներով մոտ ժողովուրդներ ենք, երբ փողոցում նայում եմ մարդկանց, նրանցից ոմանց շատ եմ նմանեցնում իմ այս կամ այն ազգականին: Այստեղ ինձ օտար չեմ զգում: Շատ կուզենայի, որ Ումութը երբ չափահաս դառնա, միասին ավելի նորմալ վիճակում գանք Երևանը տեսնելու, որովհետև շատ գեղեցիկ քաղաք է ու մարդիկ էլ այստեղ հյուրընկալ են:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan