Պատվո պահակախումբ՝ Բաղրամյան 26-ի բաց դռների առջև
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ ՀՀ քաղաքացիներին ուղղված իր ելույթն ավարտել էր խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ:
«ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով Բաղրամյան 26-ի դռները կբացվեն՝ Հայաստանի իշխանությունն այլևս մեկուսացված չի լինի ժողովրդից»: