Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Ժողովրդավարությունը և ամբողջատիրությունը

Անգլիայի լեգենդար վարչապետ Չերչիլն ասում էր, որ ժողովրդավարությունը կառավարման ամենավատ համակարգն է, բայց մարդկությունը դեռ ավելի լավ բան չի հորինել։

Չերչիլն ուզում էր ասել, որ մյուս համակարգերի հետ համեմատության մեջ է ժողովրդավարությունը լավը։

Ժողովրդավարության հակադիր մոդել է համարվում միապետությունը։

Ժողովրդավարության ու միապետության արանքում կարելի է տեղավորել ավտորիտար ռեժիմների տարատեսակները։

Ժողովրդավարության պայմաններում համարվում է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է իր քվեով։

Ժողովրդավարությունը ենթադրում է ազատ ու մրցակցային տնտեսաքաղաքական հարաբերություններ, մարդու իրավունքների պաշտպանություն, ազատ ու անկախ մամուլ, գործատուների և աշխատողների գործընկերային հարաբերություններ, փոքրամասնության իրավունքների պաշտպանություն և օրենքի գերակայություն։

Ժողովրդավարությունն ունենում է նաև խեղաթյուրված դրսևորումներ։ Դա բռնապետությունն է կամ տոտալիտար՝ ամբողջատիրական քաղաքական համակարգը։ Աշխարհի ոչ մի բռնապետական կամ ամբողջատիրական իշխանություն չի հայտարարում, որ ինքը հակաժողովրդավարական է։ Ճիշտ հակառակը՝ որքան ուժեղ է բռնապետությունը և որքան խիստ ամբողջատիրական իշխանությունը, այնքան շատ է օգտագործվում «ժողովրդավարություն» եզրը և այնքան շատ է տվյալ տիպի իշխանության կրողը հանդես գալիս ժողովրդի անունից։

Բռնապետական կամ ամբողջատիրական ռեժիմները հաստատվում են հիվանդ հասարակություններում։ Այդպիսի ռեժիմների հաստատումը տեղի է ունենում տարիներ շարունակ կուտակված խնդիրների դեմ ռեակցիայի արդյունքում։ Պարադոքսն այն է, որ դուրս գալով ստրկության, ճնշումների ու անարդարության դեմ՝ բռնապետության կամ ամբողջատիրության հումք հանդիսացող զանգվածը, շատ հաճախ, հայտնվում է է՛լ ավելի մեծ ստրկության, ճնշումների և անարդարության մեջ. փոխվում է ձևը, բայց ոչ բովանդակությունը։

Բռնապետական կամ ամբողջատիրական ռեժիմների ձևավորման հիմքում ատելությունն է, որն ունենում է ազգային, դասակարգային կամ սոցիալական բնույթ։

Բռնապետությունները զուտ հռետորաբանության առումով, որպես կանոն, ամենաժողովրդավարականներն են լինում։ Ժողովրդավարական ընտրություններով են ձևավորվել ֆաշիստական Գերմանիայի իշխանությունը, բոլշևիկյան Ռուսաստանի իշխանությունը, մահմեդական շատ երկրների իշխանությունները։ Հիտլերը, Մուսոլինին, Տրոցկին, Լենինը, Ստալինը ունեին գերբարձր լեգիտիմություն։ Նրանց ոչ թե հարգում էին, այլ՝ պաշտում։ Ով չէր պաշտում, հայտնվում էր «հակաների» ցուցակում և պատժվում, բնականաբար՝ ժողովրդի անունից։

ՍՍՀՄ–ում «հականերին» տվել էին «ժողովրդի թշնամի» պիտակավորումը։ Սովետական ամբողջատիրական ռեժիմում մի տարածված երգ կար, որի բառերից էին. «Я другой такой страны не знаю, где так вольно дышит человек» (ես ոչ մի նման այլ երկիր չգիտեմ, որտեղ այսքան ազատ շնչում է մարդը)։ Եվ դա այն դեպքում, երբ բոլշևիկները միլիոնավոր քաղաքացիների էին գնդակահարում և գուլագներում հսկայական զանգվածների էին բռնաճնշումների ենթարկում։

Ընդունված է ասել, որ ժողովրդավարության պայմաններում ստանում ենք օրենքի դիկտատուրա, բայց կան դեպքեր, երբ ստանում ենք դիկտատուրա՝ առանց օրենքի։

Որպես կառավարման ձև՝ ժողովրդավարականին առավել մոտ է համարվում խորհրդարանական կառավարումը, բայց չպետք է մոռանալ, որ խորհրդարանական էին նացիստական Գերմանիան և բոլշևիկյան ՍՍՀՄ–ը։ Երկուսի մոտ էլ գործադիր իշխանությունը ձևավորվեց հանրային լեգիտիմությունը կորցրած խորհրդարանների վրա ճնշման արդյունքում։ Հիտլերն ու Լենինը (հետագայում՝ Ստալինը), ունենալով հանրության անվերապահ ու կույր աջակցությունը, ամբողջությամբ վերցրեցին իշխանությունը բոլոր ճյուղերում և ձևավորեցին «ժողովրդի իշխանություն»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզանում, ըստ Սահմանադրության, ժողովրդավարական հարաբերություններ են և ընտրված է կառավարման խորհրդարանական ձևը։ Գործադիր իշխանության ղեկավարն այժմ ունի գերլեգիտիմություն։ Թե ինչպիսի զարգացումներ կլինեն մեզանում և ուր կտանի մեզ հայկական հեղափոխությունը, պարզ կդառնա առաջիկայում։

Մեկ բան ակնհայտ է, որ մեզ մոտ կայացած չէ կուսակցական համակարգը։ Չկայացած կուսակցական համակարգի պայմաններում քաղաքական ինստիտուտները փոխարինվում են անհատներով և կառավարման որակները կախված են լինում բացառապես անհատների որակներից, պատկերացումներից և աշխարհայացքից։

Առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են...

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan