1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Ֆիզկուլտուրայի ուսուցչից մինչև լրագրող՝ ովքե՞ր են եղել ՀՀ վարչապետները Լիլիթ Մակունցը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Քոչարյանին ու Մայրապետյանին ապօրինի են պահում կալանքի տակ. Զարուհի Փոստանջյան ( Տեսանյութ) ՌԴ դեսպանը ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում այլ կոնտինգենտի տեղակայման մասին 60 մլն դրամ եկամուտ, ավտոմեքենա, 2 բնակարան. Արարատ Միրզոյանի ունեցվածքը (Տեսանյութ) Կարեն Կարապետյանը և 7000 «գազավիկները» լքում են ՀՀԿ-ն «Շեֆը կամ վախեցել է, կամ պայմանավորվել». ՀՀԿ-ում դժգոհում են Սերժ Սարգսյանից Հայտնի է Նիկոլ Փաշինյանի 14-րդ խորհրդականի անունը Ի՞նչ մեսիջ է ուզում փոխանցել Լուկաշենկոն հայ հանրությանը (Տեսանյութ) Երևանն արտասահմանյան զինվորականների առկայությունը բացառող փաստաթուղթ կստորագրի. Լավրով
ԼՐԱՀՈՍ
17 նախարարությունից կմնա 12-ը․ քննարկվում է կառավարության ապագա կառուցվածքը Ուշադրություն. փակ են լինելու փողոցներ ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը Ինչո՞ւ Մոսկվան չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին հաղթանակի կապակցությամբ. Մեկնաբանում է դեսպանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի հետախուզական նավը մտել է Սև ծով Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվականի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ֆիզկուլտուրայի ուսուցչից մինչև լրագրող՝ ովքե՞ր են եղել ՀՀ վարչապետները Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան. ինչ հաաձայնության են եկել կողմերը (տեսանյութ) ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին Լիլիթ Մակունցը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները չեն փոխել Ռուսաստանի հետ հարաբերությունները. ՌԴ դեսպան Քոչարյանին ու Մայրապետյանին ապօրինի են պահում կալանքի տակ. Զարուհի Փոստանջյան ( Տեսանյութ) ՌԴ դեսպանը ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում այլ կոնտինգենտի տեղակայման մասին Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց Մոուրինյուի պաշտոնանակության մասին Նիկոլ Փաշինյանը նախապես պայմանավորվածություն ունի հող հանձնելու. Փոստանջյան ( Տեսանյութ) Երկու ուժ «ռինգում կռվում են», թե ո՞վ է ամենաընդդիմադիրը Ե՞րբ ենք մենք վերջապես դուրս գալու ֆեոդալիզմի բեռի տակից Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Էրդողանի հայտարարություններից հետո Թուրքիան սկսել է զինտեխնիկա կուտակել թուրք-սիրիական սահմանին Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում Մերիլանդ նահանգի խորհրդարանը կունենա հայ պատգամավոր Բախվել են ավտոմեքենաներ. կան արգելափակված քաղաքացիներ Արոնյանը Լոնդոնի մրցաշարում միայն 4-րդն է Սոթք-Քարվաճառ, Կապան-Քաջարան, Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 60 մլն դրամ եկամուտ, ավտոմեքենա, 2 բնակարան. Արարատ Միրզոյանի ունեցվածքը (Տեսանյութ) Կուլիսային քննարկումներ. «Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված» 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի և հանցադեպի բացակայության հիմքով Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի Չինաստանը վճռորոշ հաղթանակ է տարել կոռուպցիայի նկատմամբ. Սի Ցզինպին «Մի տարի անիմաստ նստել եմ». «Ճվճվ Արոյի» որդին արդարություն է պահանջում Հեղափոխական Հայաստանը թռիչքաձև ոտքի հանելու մասին խոստումներ տվող իշխանությունները այսօր զբաղված են պաշտոնների բաշխմամբ Որոշել են գյուղացիներին դատի տալ. գյուղապետերը դեմ են՝ «Դատարանի տեղը մենք էլ գիտենք» Քաղաքապետարանում «հեղափոխություն» է. Կամո Արեյանը փրկում է քաղաքապետին 10 րոպե նայեցի Էդմոն Մարուքյանի լայվը ու մի հարց առաջացավ մոտս Կներեք, բա սրա համա՞ր էինք հեղափոխություն անում Նոր ԱԺ-ի առաջին նիստը՝ հունվարի 14-ին. դերաբաշխման հարցեր կան Կարեն Կարապետյանը և 7000 «գազավիկները» լքում են ՀՀԿ-ն «Շեֆը կամ վախեցել է, կամ պայմանավորվել». ՀՀԿ-ում դժգոհում են Սերժ Սարգսյանից Ինչ է առաջարկվելու կողմերին եւ ինչ է դրվելու բանակցային սեղանին Քաղաքական դաշտում լուռ հետևում են ԲՀԿ-«Լուսավոր Հայաստան» վեճին «Մենք»-ը կբողոքարկի՞ ընտրությունների արդյունքները Արսեն Թորոսյանը երեխաներին կոչ է արել ընտանիքի անդամներին թույլ չտալ իրենց ներկայությամբ ծխել Ովքե՞ր կարող են ընդգրկվել «Դայակ պետության հաշվին» ծրագրում. տեսանյութ Արցախում քննարկում են «Մտքի, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրինագիծը Բոլոր հողերը պետք է «վերադարձվեն» Ադրբեջանին. Մաքսիմ Շևչենկո Լուրջ չարաշահումներ մի շարք գերատեսչություններում Ոստիկանները մեկնեցին մարտական դիրքեր.տեսանյութ Չեմպիոնների լիգա․ովքեր կխաղան 1/8 եզրափակչում Հայկ Մարությանը հանձնարարել է վերանայել հաստիքացուցակները Երևանի քաղաքապետարանը հրապարակել է գլխավոր տոնածառի ձեռքբերման պայմանագիրը (լուսանկարներ) Հայաստանում օտարերկրյա զինված ուժեր չեն լինի. Լավրով Երգում է Սասուն Միքայելյանը. տեսանյութ Արցախում ականի պայթյունի հետևանքով 2 սպա և հրազենային վնասվածքով՝ 1 զինվոր հոսպիտալացվել են Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը. ճանապարհների վիճակը Հայաստանում Մակրոնը «դեղին բաճկոնավորների» խնդրի պատճառով չեղարկեց ելույթը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության շուրջ Որքան աշխատավարձ են ստանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ԵՄ-ի երկրների դեսպանները հաստատեցին կես տարով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգումը Ստուգումներ՝ Արցախի ՊՆ-ում Մխիթարյանի դուբլն առաջին էր ԱՊԼ-ում Նախկին ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կնոջն ինքնասպանության փորձի հասցնելու համար Դուք ո՞վ եք, որ Ծառուկյանը ձեզ նկատի. ԲՀԿ-ի պատասխանը՝ Էդմոն Մարուքյանին Ֆրանսիայում սկսվել է Ստրասբուրգի ահաբեկչության նախնական հետաքննությունը. BFM Հայտնի է Նիկոլ Փաշինյանի 14-րդ խորհրդականի անունը Ի՞նչ մեսիջ է ուզում փոխանցել Լուկաշենկոն հայ հանրությանը (Տեսանյութ) Երևանում քաղաքացին ընկել է տանիքից Մեքսիկայի նախագահը տվել է երկրում տուրիստական երթուղու ստեղծման բազմամիլիարդանոց նախագծի մեկնարկը Պատիվ է Վրաստանի համար այս կարևոր իրադարձությունների շրջանում գտնվել այստեղ․ Արմեն Սարգսյան Պորոշենկո.«Շնորհակալ եմ Էրդողանին, որ չմիջամտեց եկեղեցու խնդրին» Վրացական ընդդիմությունն սկսում է բողոքի անընդհատ գործողություններ անցկացնել. Գրիգոլ Վաշաձե «Դատապարտում ենք շարունակվող անարդարությունը». «Սասնա ծռեր» Նիկոլ Փաշինյանը պատասխանել է իրեն դիմած զինծառայողներին Պակիստանը կարող է վերածվել «երկրորդ Իսրայելի»` Ադրբեջանին զինելու առումով Արայիկ Հարությունյանի հրամանը՝ դպրոցականների արձակուրդների վերաբերյալ Երևանն արտասահմանյան զինվորականների առկայությունը բացառող փաստաթուղթ կստորագրի. Լավրով Թուրք-սիրիական սահմանին Թուրքիան նոր պատնեշներ է կառուցել «Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե ճանաչի ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն». Լավրով Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Պապիկյանին
Հարցում

Ժողովրդավարությունը և ամբողջատիրությունը

Անգլիայի լեգենդար վարչապետ Չերչիլն ասում էր, որ ժողովրդավարությունը կառավարման ամենավատ համակարգն է, բայց մարդկությունը դեռ ավելի լավ բան չի հորինել։

Չերչիլն ուզում էր ասել, որ մյուս համակարգերի հետ համեմատության մեջ է ժողովրդավարությունը լավը։

Ժողովրդավարության հակադիր մոդել է համարվում միապետությունը։

Ժողովրդավարության ու միապետության արանքում կարելի է տեղավորել ավտորիտար ռեժիմների տարատեսակները։

Ժողովրդավարության պայմաններում համարվում է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է իր քվեով։

Ժողովրդավարությունը ենթադրում է ազատ ու մրցակցային տնտեսաքաղաքական հարաբերություններ, մարդու իրավունքների պաշտպանություն, ազատ ու անկախ մամուլ, գործատուների և աշխատողների գործընկերային հարաբերություններ, փոքրամասնության իրավունքների պաշտպանություն և օրենքի գերակայություն։

Ժողովրդավարությունն ունենում է նաև խեղաթյուրված դրսևորումներ։ Դա բռնապետությունն է կամ տոտալիտար՝ ամբողջատիրական քաղաքական համակարգը։ Աշխարհի ոչ մի բռնապետական կամ ամբողջատիրական իշխանություն չի հայտարարում, որ ինքը հակաժողովրդավարական է։ Ճիշտ հակառակը՝ որքան ուժեղ է բռնապետությունը և որքան խիստ ամբողջատիրական իշխանությունը, այնքան շատ է օգտագործվում «ժողովրդավարություն» եզրը և այնքան շատ է տվյալ տիպի իշխանության կրողը հանդես գալիս ժողովրդի անունից։

Բռնապետական կամ ամբողջատիրական ռեժիմները հաստատվում են հիվանդ հասարակություններում։ Այդպիսի ռեժիմների հաստատումը տեղի է ունենում տարիներ շարունակ կուտակված խնդիրների դեմ ռեակցիայի արդյունքում։ Պարադոքսն այն է, որ դուրս գալով ստրկության, ճնշումների ու անարդարության դեմ՝ բռնապետության կամ ամբողջատիրության հումք հանդիսացող զանգվածը, շատ հաճախ, հայտնվում է է՛լ ավելի մեծ ստրկության, ճնշումների և անարդարության մեջ. փոխվում է ձևը, բայց ոչ բովանդակությունը։

Բռնապետական կամ ամբողջատիրական ռեժիմների ձևավորման հիմքում ատելությունն է, որն ունենում է ազգային, դասակարգային կամ սոցիալական բնույթ։

Բռնապետությունները զուտ հռետորաբանության առումով, որպես կանոն, ամենաժողովրդավարականներն են լինում։ Ժողովրդավարական ընտրություններով են ձևավորվել ֆաշիստական Գերմանիայի իշխանությունը, բոլշևիկյան Ռուսաստանի իշխանությունը, մահմեդական շատ երկրների իշխանությունները։ Հիտլերը, Մուսոլինին, Տրոցկին, Լենինը, Ստալինը ունեին գերբարձր լեգիտիմություն։ Նրանց ոչ թե հարգում էին, այլ՝ պաշտում։ Ով չէր պաշտում, հայտնվում էր «հակաների» ցուցակում և պատժվում, բնականաբար՝ ժողովրդի անունից։

ՍՍՀՄ–ում «հականերին» տվել էին «ժողովրդի թշնամի» պիտակավորումը։ Սովետական ամբողջատիրական ռեժիմում մի տարածված երգ կար, որի բառերից էին. «Я другой такой страны не знаю, где так вольно дышит человек» (ես ոչ մի նման այլ երկիր չգիտեմ, որտեղ այսքան ազատ շնչում է մարդը)։ Եվ դա այն դեպքում, երբ բոլշևիկները միլիոնավոր քաղաքացիների էին գնդակահարում և գուլագներում հսկայական զանգվածների էին բռնաճնշումների ենթարկում։

Ընդունված է ասել, որ ժողովրդավարության պայմաններում ստանում ենք օրենքի դիկտատուրա, բայց կան դեպքեր, երբ ստանում ենք դիկտատուրա՝ առանց օրենքի։

Որպես կառավարման ձև՝ ժողովրդավարականին առավել մոտ է համարվում խորհրդարանական կառավարումը, բայց չպետք է մոռանալ, որ խորհրդարանական էին նացիստական Գերմանիան և բոլշևիկյան ՍՍՀՄ–ը։ Երկուսի մոտ էլ գործադիր իշխանությունը ձևավորվեց հանրային լեգիտիմությունը կորցրած խորհրդարանների վրա ճնշման արդյունքում։ Հիտլերն ու Լենինը (հետագայում՝ Ստալինը), ունենալով հանրության անվերապահ ու կույր աջակցությունը, ամբողջությամբ վերցրեցին իշխանությունը բոլոր ճյուղերում և ձևավորեցին «ժողովրդի իշխանություն»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզանում, ըստ Սահմանադրության, ժողովրդավարական հարաբերություններ են և ընտրված է կառավարման խորհրդարանական ձևը։ Գործադիր իշխանության ղեկավարն այժմ ունի գերլեգիտիմություն։ Թե ինչպիսի զարգացումներ կլինեն մեզանում և ուր կտանի մեզ հայկական հեղափոխությունը, պարզ կդառնա առաջիկայում։

Մեկ բան ակնհայտ է, որ մեզ մոտ կայացած չէ կուսակցական համակարգը։ Չկայացած կուսակցական համակարգի պայմաններում քաղաքական ինստիտուտները փոխարինվում են անհատներով և կառավարման որակները կախված են լինում բացառապես անհատների որակներից, պատկերացումներից և աշխարհայացքից։

Առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են...

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

7or.am

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan