«Իմ քայլից» Կապանի քաղաքապետի թեկնածու կառաջադրվի Նարեկ Բաբայանը
Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը Կապանի ավագանու ընտրությանը «Իմ քայլը» դաշինքից կառաջադրվի քաղաքապետի թեկնածու: Տեղեկատվությունն Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ փոխմարզպետը:
«Առաջարկությունը եղել է [«Քաղաքացիական պայմանագիր»] կուսակցության վարչության կողմից, ես էլ ընդունել եմ»,- նշեց Նարեկ Բաբայանը:
Հարցին՝ իրեն ավելի շատ դուր է գալիս աշխատանքը մարզպետարանո՞ւմ, թե՞ կցանկանա գործունեությունը շարունակել քաղաքապետարանում, Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Ընտրվելու դեպքում՝ միանշանակ քաղաքապետարանում»: