Վահրամ Բաղդասարյան․ «Հիմքեր և անհրաժեշտություն չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների» (տեսանյութ)
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունում նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ազատության» հարցին՝ Հանրապետականը պատրա՞ստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ, ինչի մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց․ - «Մենք ցանկացած քննարկումների պատրաստ ենք, բայց մենք, ինձ թվում է, Ընտրական օրենսգրքի' հետ կապված քննարկումներ մենք կունենանք, որովհետև մինչև ընտրությունները Ընտրական օրենսգիրքը մենք պետք է բարելավենք: Եվ ինձ թվում է, որ մենք ավելի շատ, ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան արտահերթ ընտրությունների մասին մտածելը»:
Մանրամասները՝ Ազատության տեսանյութում