Հայկ Մարության. Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ , ամեն րոպե, ամեն վարկյան ծառայել ձեզ
Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել։
«Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ:
Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ , ամեն րոպե, ամեն վարկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը»:
Ավելի վաղ Zham.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս:
Zham.am