«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ

Ողջ քաղաքական դաշտը ծանր հարված կրեց, սակայն լրիվ չփոշիացավ, առնվազն երկու ուժ՝ ԲՀԿ-ն ու Լույսը կարողացան դիմանալ

Ընկերներ ջան

Կարծում եմ, որ անքուն գիշերվանից հետո բոլորդ արդեն գիտեք ընտրությունների արդյունքները, և չեք կասկածում, որ Նիկոլի և իր թիմի հաղթանակը ակնհայտ է, նույնիսկ ցածր մասնակցության մասին խոսակցությունները չեն ստվերում այն փաստը, որ համարյա 300 հազար ընտրող քվեարկել է հեղափոխական կուրսի շարունակության օգտին։

Շնորհավորելով Նիկոլին և իր թիմին, ցանկանում եմ նաև արձանագրել մի քանի կարևոր իրողություն՝

ա) այս ընտրություններում ընտրակաշառքի օգտագործումը հասել է նվազագույնի (թեև մինչև վերջ չգիտենք), և դա արդեն մեծ քայլ է առաջ, կարելի մեզ բոլորիս շնորհավորել այս կապակցությամբ, հույսով եմ, որ ապագա ընտրություններում էլ սրանից նահանջ չի լինի

բ) ակնհայտ է, որ ակտիվ ընտրազանգվածի մոտ հեղափոխական տրամադրվածությունը շարունակում է շատ բարձր մնալ, Նիկոլի կառավարության բոլոր բացթողումները և թերությունները չխանգարեցին նրան մոբիլիզացնել ընտրողներին հեղափոխական օրակարգի ծավալման շուրջ

գ) Հիմա, երբ այդ մոբիլիզացիան տեղի ունեցավ, պետք է գնալ Ազգային ժողովի ցրման՝ սահմանադրությամբ նախատեսված ճանապարհով, և չձգձքել այդ պրոցեսը։ Նոր Ազգային ժողովը, և կայուն մանդատով կառավարությունը երկրի շահերից է բխում, որքան շուտ ունենաք, այնքան լավ

դ) Ողջ քաղաքական դաշտը ծանր հարված կրեց, սակայն լրիվ չփոշիացավ, առնվազն երկու ուժ՝ ԲՀԿ-ն ու Լույսը կարողացան դիմանալ։ Այս ուժերը պետք է աշխատեն Նիկոլին հստակ քաղաքական այլընտրանք առաջարկելու շուրջ այն ժամանակ, երբ հեղափոխական օրակարգը կսպառվի (իսկ դա վաղ թե ուշ տեղի կունենա)։ Մյուս ուժերը ևս պետք է կամ խոշորանան կամ դուրս գան դաշտից, այս ընտրությունը նորից ապացուցեց, որ քաղաքականության մեջ խաղադրույքները մեծանում են, և միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ։ Մյուս կողմից, սա չի բացառում նոր ուժերի առաջացումը, եթե դա արվի հստակ օրակարգով, և մեծ կազմակերպչական ռեսուրսներով

Անձամբ ես այս ընտրություններին աջակցելով Լույսին, շարունակելու եմ իմ աշխատանքը՝ ձեր բոլորի համար իշխանությանը հստակ և կառուցողական այլընտրանք ապահովելու ուղղությամբ։ Այս անգամ դա ստացվեց միայն մասնակի, բայց Նոր Հայաստանում ամեն ինչ նոր է սկսում, այս ընտրություններն էլ անձամբ իմ համար լավ մոտիվացիա են՝ վերաիմաստավորելու իրավիճակը, ու բազմապատկելու ջանքերը։ Մինչ այդ, ցանկանում եմ նորից շնորհակալություն հայտնել Լույսի բոլոր գործընկերներին, ինչպես նաև դաշինքի օգտին քվեարկած ընկերներիս՝ մեր բոլորիս համար սա շատ օգտակար փորձ էր, և հետագա քաղաքական կազմակերպման լավ հիմք կարող է դառնալ։

Այդքանով, բոլորիդ լավ շաբաթ եմ ցանկանում, լավ մտքերով ու գործերով լի։

«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի

խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan