Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65 տոկոսը (տեսանյութ)
Նախնական տվյալներով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 370 հազար 323 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.65 տոկոսը, ըստ ժամը 20:00-ի դրության:
Աջափնյակ վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 38 հազար 878 քաղաքացի կամ 45,64 տոկոսը, Ավանում՝ 18 հազար 593 քաղաքացի կամ 46,49 տոկոսը, Արաբկիր վարչական շրջանում՝ 42 հազար 465 քաղաքացի կամ 43,36 տոկոսը, Դավթաշենում՝ 15 հազար 361 քաղաքացի կամ 46,92 տոկոսը, Էրեբունի վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 37 հազար 983 քաղաքացի կամ 40,38 տոկոսը, Կենտրոնում՝ 41 հազար 318 քաղաքացի կամ 42,83 տոկոսը, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ 45 հազար 935 քաղաքացի կամ 42,22 տոկոսը, Նոր Նորք վարչական շրջանում 45 հազար 17 քաղաքացի կամ 44,52 տոկոսը, Նորք Մարաշում՝ 5 հազար 109 քաղաքացի կամ 47,01 տոկոսը, Նուբարաշեն վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 3 հազար 767 ընտրող կամ 45,38 տոկոսը, Շենգավիթում՝ 50 հազար 644 քաղաքացի կամ 44,48 տոկոսը, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 25 հազար 253 քաղաքացի կամ 42,81 տոկոսը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:
Zham.am