ԱԺ ընտրությունները տեղի կունենան այս տարի. Ալեն Սիմոնյան
ԱԺ Ելք խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հորդորում է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին նա գրել է Facebook-յան իր էջում: «Պատրաստվեք ԱԺ ընտրությունների»,-գրել է նա: Մեկնաբանությոuններում ծավալված քննարկումներից պարզ է դառնում, թե երբ կլինեն այդ ընտրությունները: Մեկնաբանություններում օգտատերերից մեկի հարցին, թե ե՞րբ դրանք տեղի կունենան Սիմոնյանը պատասխանել է. «Այս տարի»:
Zham.am