ՔՊ-ի մամուլի խոսնակ . «Պիցցան նախատեսված է բացառապես մեր թիմակիցների համար»
ՔՊ-ի մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել, քանի որ նրանք անչափ պատասխանատու գործ ունեն այսօր։ Պիցցան նախատեսված է բացառապես մեր թիմակիցների համար։ 2/4 ընտրատեղամասում գրանցված միջադեպի առնչությամբ մեր իսկ վստահված անձը կարձանագրի, որ հանձնաժողովի անդամը ցուցադրել էր «Իմ քայլը» դաշինքի հոլովակը»։