Շենգավիթում մեր կողմնակցի տանը հերթական խուզարկությունն են արել, ոչինչ չի հայտնաբերվել. Շաքե Իսայան
Դիտել նաև
Ո՞վ է լինելու ԲՀԿ ընտրացուցակում առաջին կինը
Սյունիքում ՋիՓիԷս-ով «սահմաններն» այնպես են գծված, որ մեր Հարավային դարպասն ամբողջությամբ կախված է թշնամու «բարի կամքից» ու տրամադրությունից
Բերձորը ևս ամենայն ճշտապահությամբ հանձնվեց թշնամուն
«Պարզվում է՝ ձեր պաշտոնյաներն այսօր զենք են վաճառում թրքամետ ուժերին»․ Շաքե Իսայան
Նիկոլ Փաշինյանը փորձեց խմբագրել արյունահեղության իր կոչը պոպուլիստական այլաբանություններով. Շաքե Իսայան. Տեսանյութ
Այսօր Շենգավիթ վարչական շրջանում 2 անգամ խուզարկություն է կատարվել «Բարգավաճ Հայաստանի» կողմնակիցներից մեկի բնակարանում:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԲՀԿ նախընտրական շտաբի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: «Ահազանգը եղել է ընտրակաշառքի հետ կապված: Խուզարկություն են արել, ոչինչ չեն հայտնաբերել, հետո նորից են եկել արձանագրելու: Ընդամենը հերթական անգամ արձանագրվեց, որ հերթական կեղծ ահազանգն է եղել»,-ասաց Շաքե Իսայանը:
Ինչ վերաբերում է իրենց կողմից արձանագրված խախտումներին, պատգամավորն ասաց, որ 8/16 ընտրատեղամասում մատնահետք վերցնող սարքի հետ կապված խնդիր է եղել, այն չի աշխատել, հանձնաժողովին առաջարկվել է անսարքությունը վերացնել:
Մանրամասները՝ Tert.am-ում: