Մնացական Բիչախչյան. Եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն անհանգստանալու կարիք չկա
Եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն ընտրական տեղամասի էլեկտրոնային սարքավորման մեջ, իսկ որպես ընտրող առկա է ընտրողների ցուցակում, անհանգստանալու կարիք չկա։
Պատճառները երկուսն են՝
1. Նոր փաստաթուղթը ստացել է ընտրողների էլեկտրոնային ցուցակները ԿԸՀ-ին տրամադրելուց հետո,
2.Այդ փաստաթուղթը քաղաքացին ժամանակին կորցրած է եղել, դիմել և ստացել է նորը՝ բնականաբար կորցրած անձնագրի տվյալները բազայում ճանաչվել են անվավեր։
Հետագայում գտել է կորցրած անձնագիրը և դրանով ներկայացել քվեարկությանը։
Անհրաժեշտ է դիմել տարածքային անձնագրային ծառայություն՝ խնդիրը կարգավորելու համար։ Այս պարագայում անձը չի զրկվի ընտրությանը մասնակցելու իրավունքից։
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ
Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան էջից