Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին
Մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ և, բնականաբար, ունենք բազմաթիվ թերացումներ, որոնք վաղը պետք է հաղթահարենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով անկախության տոնին: Հաղորդում է Tert.am-ը:
«Բայց այսօր ուրախության օր է, պետք է ուրախությամբ հիշենք մեծ հաղթանակները»,-ասաց նա և նշեց, որ չարժե խոսել մանր-մունր խնդիրներից: «Անկախության, ազատության զգացումները ժողովրդի ներսում միշտ եղել են, նույնիսկ խորհրդային տարիներին, նույնիսկ ամենավատ տարիներին՝ մինչև 1953 թվականներ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններից առաջ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելուն, Արմեն Սարգսյանը նախ հարցրեց՝ պատասխանի փիլիսոփայորե՞ն, թե՞ ըստ էության: «Այդ դեպքում պատասխանեմ որպես ֆիզիկոս, դուք երկու գույն նշեցիք՝ սև և սպիտակ, իրականում սպիտակ գույնը մեկ գույն չէ. ֆիզիկան բոլորդ էլ անցել եք, սպիտակ գույնը բոլոր գեղեցիկ գույների համախմբվածությունն է, սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը:
Առակի ցուցանումը թողնում եմ ձեզ, բայց պարզ ցուցանում ունի, որ մեր ժողովուրդը իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ բոլորս միասին ենք եղել»,-ասաց նա և նշեց՝ դատեք, թե ովքեր են սպիտակներն ու սևերը:
Նախագահը նշեց, որ կարող ենք ամենակարևոր ռադիկալ կարծիքներն ունենալ՝ նույնիսկ 180 աստիճանով տարբերվող, բայց պետք է հարգենք միմյանց, ունենանք հանդուրժողականություն՝ գումարած ազատություն, ազատություն՝ արտահայտվելու համար, հանդուրժողականություն՝ լսելու:
Ինչ վերաբերում է երեք նախագահների՝ տոնին մասնակցելուն հրաժարվելուն, նա, ասաց, որ հարցն իրեն ուղղված չէ:
Մանրամասները՝ Tert.am-ի