Պարոն վարչապետ, մի մոռացեք անհետ կորածներին, դուք անցաք չնկատեցիք հուշարձանը. Փաշինյանը հետ վերադարձավ (տեսանյութ)
Դիտել նաև
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ
Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից
Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար
Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև
Եթե շնորհավորում եք անկախության կամ բանակի օրվա առիթով, մի մոռացեք անհետ կորածներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով ասացին նրան մոտեցած ծնողները:
«Հակամարտությունից հետո մոտ 1000 անհետ կորած ունենք, եւ նրանք թաղված չեն: Զոհերը գոնե գերեզման ունեն: Դուք անցաք չնկատեցիք, իսկ մեր թոռներն այնտեղ կագնած էին, ուզում էին նույնիսկ արտասանել: Գալիս խոնարհվում են, անհետ կորածների հուշարձանը բանի տեղ չեն դնում»,-ասաց կանանցից մեկ, ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Եկեք գնանք այդ հուշաքարի մոտ: Դա արարողակարգ է, էնտեղ, որտեղ ծաղկեպսակ դրվեց, դա բոլոր զոհերի հուշարձանն է: Եկեք հիմա բարձրանանք հուշարձանի մոտ»:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում