Տարոն Մարգարյանը հարցաքննվել է իսկ քրգործի շրջանակներում առգրավվել է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան
«Երևան» հիմնադրամին առնչվող քրգործի շրջանակներում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցաքննվել է և ընդունել, որ եղել են «որոշակի խախտումներ»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա տեղեկացրեց, որ Մարգարյանը ունի վկայի կարգավիճակ:
Վանեցյանի խոսքով՝ այդ գործի քննության արդյունքում պետբյուջե պետք է վերադարձնել շուրջ 1 միլիարդ 800 միլիոն դրամի չափով գումար:
Անցած հունիսին ԱԱԾ-ն հայտարարել էր, թե իրենք հաղորդում են ստացել քաղաքացիներից, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:
Zham.am