Մեր հին ու նոր Երևանը. Հրապարակի ջրերի խանութը (Photo)
Դիտել նաև
«Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը
Երևանի կենտրոնում ջրերի և հյութերի խանութները մի քանիսն էին: Այդ խանութներից թերևս ամենահայտնին տեղակայված էր Աբովյանի և Բուզանդի փողոցների խաչմերուկի անկյունային շենքի առաջին հարկում: Դա ներկայիս Հանրապետության հրապարակին կից գտնվող «Ջրերի խանութ»-ն էր: Հետաքրքիր է տեղեկանալ, որ հրապարակի ջրերի խանութը գործում էր դեռևս 20-րդ դարի սկզբից, և այն ժամանակաշրջանի հին երևանցիներն այստեղ վայելում էին Երևանի «Լաստո» գործարանի զովացուցիչ ըմպելիքները, «Զանգա» գործարանի թարմ գարեջուրը և այլ ըմպելիքներ:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից