Վրաստանի ամենահարուստ մարդու որդին ամուսնացել Է. ով Է դարձել Իվանիշվիլիի ընտրյալը. Լուսանկար
Վրացի երիտասարդ կոմպոզիտոր եւ երգիչ, միլիարդատիրոջ եւ Վրաստանի կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Բերան, ամուսնացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բերան գրել Է Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական Էջում: 23-ամյա երաժշտի ընտրյալը դարձել Է նորաձեւության ոլորտի բլոգեր Նանուկա Գուդավաձեն: «Եվ այն, ինչը մինչ այսօր եղել Է իմը եւ քոնը, դարձել Է մերը»,- գրել Է Բերան:
Տարածված տեղեկատվության համաձայն, զույգը նշանվել Էր դեռ այս տարվա գարնանը:
Բերան բազմաթիվ երգերի հիղինակ Է եւ կատարող:
Նա համերգներ չի տալիս, նա իր ստեղծագործությանը հաղորդակից Է դարձնում Համացանցի միջոցով: Նրա տեսանյութերը հավաքում են միլիոնավոր դիտումներ: Երաժիշտը 2010 թվականից ունի ձայնագրման իր ստուդիան՝ Dream-ը: