Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
18
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ոստիկանության պարզաբանումը ավագանու առանձին թեկնածուների հասցեին վիրավորական հայտարարությունների վերաբերյալ

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում առանձին թեկնածուների հասցեին սոցիալական կայքերում հրապարակվող վիրավորական և զրպարտչական բնույթի մեկնաբանությունների ու հայտարարությունների վերաբերյալ թեկնածուներից մեկի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետը անմիջապես հանձնարարական է տվել ոստիկանությանը պարզել նման երևույթների առկայության փաստն ու հանգամանքները։

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումն իրավապահ մարմիններին զրկել է քրեաիրավական ներգործության միջոցներով մարդկանց պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը տեղեկատվական ոտնձգություններից պաշտպանելու հնարավորությունից: Սեփական պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու և պատճառված ոչ նյութական վնասի համար իրավախախտին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով վերապահված է մասնավոր անձին, ինչը կարող է իրականացվել դատարան քաղաքացիական հայց ներկայացնելու եղանակով:

Տեղեկատվական հարձակումներից տուժած քաղաքացիների կողմից ոստիկանության հասցեին հաճախ են հնչեցվում քննադատություններ, անգործության մեջ մեղադրանքներ: Պարզաբանում ենք, որ ոստիկանությունը որպես քրեական հետապնդման մարմին, իր լիազորությունները կարող է լիարժեք իրականացնել միայն այն դեպքերում, երբ տեղեկությունների հրապարակումը կամ տարածումը իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ: Օրինակ՝ հրապարակումը իրենից ներկայացնում է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել, կամ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ են համացանցում տարածվել և այլն:
Մինչ այս պահը ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ ավագանու թեկնածուներից որևէ մեկի կյանքին, առողջությանը ոտնձգելու կամ գույք ոչնչացնելու սպառանալիքներ են տարածվել: Նման եզրահանգման ոստիկանությունը եկել է սեփական նախաձեռնությամբ՝ ավագանու թեկնածուների վերաբերյալ հրապարակված մեկնաբանությունները գնահատելով:

Հիշեցնում ենք, որ առանձին օգտատերերի կողմից սոցկայքերի իրենց անձնական էջերում տարածված՝ սուբյեկտիվ գնահատմամբ հանցագործության մասին հաղորդումները չեն հանդիսանում քրեական գործ հարուցելու օրինական առիթներ: Քրեական հետապնդման մարմինները պարտավորություն չունեն բոլոր այդ հրապարակումներին սեփական նախաձեռնությամբ իրավական գնահատական տալու, բացառությամբ այն դեպքերի, երբ տեսադաշտում կհայտնվեն առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումներ: Քաղաքացիները պետք է հստակ իմանան, որ եթե հրապարակումը տարածում չի գտել զանգվածային լրատվության միջոցներում, այդ թվում՝ էլեկտրոնային, ապա սեփական իրավունքների քրեաիրավական պաշտպանության համար արդյունավետ միջոց է հանդիսանում իրավապահ մարմնին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը, որը հնարավոր է ինչպես ոստիկանությանը դիմում հասցեագրելով, անձամբ ներկայացնելով, այնպես էլ [email protected] և [email protected] հասցեներին էլեկտրոնային նամակ ուղարկելով (մանրամասները սահմանված են ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշմամբ):

Ոստիկանությունն իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի պահպանմամբ և ցանկացած քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև օրինական շահերը պաշտպանելու է անկախ քաղաքացու քաղաքական կամ այլ հայացքներից:
Խնդրում ենք միայն օրենքով ձեզ վերապահված հնարավորություններից օգտվել գրագետ և ժամանակին, ինչն արդյունավետ իրավական պաշտպանության առանցքային երաշխիքներից է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan