1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Ֆիզկուլտուրայի ուսուցչից մինչև լրագրող՝ ովքե՞ր են եղել ՀՀ վարչապետները Լիլիթ Մակունցը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Քոչարյանին ու Մայրապետյանին ապօրինի են պահում կալանքի տակ. Զարուհի Փոստանջյան ( Տեսանյութ) ՌԴ դեսպանը ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում այլ կոնտինգենտի տեղակայման մասին 60 մլն դրամ եկամուտ, ավտոմեքենա, 2 բնակարան. Արարատ Միրզոյանի ունեցվածքը (Տեսանյութ) Կարեն Կարապետյանը և 7000 «գազավիկները» լքում են ՀՀԿ-ն «Շեֆը կամ վախեցել է, կամ պայմանավորվել». ՀՀԿ-ում դժգոհում են Սերժ Սարգսյանից Բոլոր հողերը պետք է «վերադարձվեն» Ադրբեջանին. Մաքսիմ Շևչենկո (Տեսանյութ) Հայտնի է Նիկոլ Փաշինյանի 14-րդ խորհրդականի անունը Ի՞նչ մեսիջ է ուզում փոխանցել Լուկաշենկոն հայ հանրությանը (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Ուշադրություն. տղամարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02 Կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանը հարկ կլինի սպասել եւս 200 տարի. Bloomberg Լոռու մարզում գազի արտահոսքից քաղաքացիներ են թունավորվել 17 նախարարությունից կմնա 12-ը․ քննարկվում է կառավարության ապագա կառուցվածքը Ուշադրություն. փակ են լինելու փողոցներ ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը Ինչո՞ւ Մոսկվան չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին հաղթանակի կապակցությամբ. Մեկնաբանում է դեսպանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի հետախուզական նավը մտել է Սև ծով Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվականի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ֆիզկուլտուրայի ուսուցչից մինչև լրագրող՝ ովքե՞ր են եղել ՀՀ վարչապետները Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան. ինչ հաաձայնության են եկել կողմերը (տեսանյութ) ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին Լիլիթ Մակունցը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները չեն փոխել Ռուսաստանի հետ հարաբերությունները. ՌԴ դեսպան Քոչարյանին ու Մայրապետյանին ապօրինի են պահում կալանքի տակ. Զարուհի Փոստանջյան ( Տեսանյութ) ՌԴ դեսպանը ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում այլ կոնտինգենտի տեղակայման մասին Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց Մոուրինյուի պաշտոնանակության մասին Նիկոլ Փաշինյանը նախապես պայմանավորվածություն ունի հող հանձնելու. Փոստանջյան ( Տեսանյութ) Երկու ուժ «ռինգում կռվում են», թե ո՞վ է ամենաընդդիմադիրը Ե՞րբ ենք մենք վերջապես դուրս գալու ֆեոդալիզմի բեռի տակից Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Էրդողանի հայտարարություններից հետո Թուրքիան սկսել է զինտեխնիկա կուտակել թուրք-սիրիական սահմանին Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում Մերիլանդ նահանգի խորհրդարանը կունենա հայ պատգամավոր Բախվել են ավտոմեքենաներ. կան արգելափակված քաղաքացիներ Արոնյանը Լոնդոնի մրցաշարում միայն 4-րդն է Սոթք-Քարվաճառ, Կապան-Քաջարան, Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 60 մլն դրամ եկամուտ, ավտոմեքենա, 2 բնակարան. Արարատ Միրզոյանի ունեցվածքը (Տեսանյութ) Կուլիսային քննարկումներ. «Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված» 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի և հանցադեպի բացակայության հիմքով Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի Չինաստանը վճռորոշ հաղթանակ է տարել կոռուպցիայի նկատմամբ. Սի Ցզինպին «Մի տարի անիմաստ նստել եմ». «Ճվճվ Արոյի» որդին արդարություն է պահանջում Հեղափոխական Հայաստանը թռիչքաձև ոտքի հանելու մասին խոստումներ տվող իշխանությունները այսօր զբաղված են պաշտոնների բաշխմամբ Որոշել են գյուղացիներին դատի տալ. գյուղապետերը դեմ են՝ «Դատարանի տեղը մենք էլ գիտենք» Քաղաքապետարանում «հեղափոխություն» է. Կամո Արեյանը փրկում է քաղաքապետին 10 րոպե նայեցի Էդմոն Մարուքյանի լայվը ու մի հարց առաջացավ մոտս Կներեք, բա սրա համա՞ր էինք հեղափոխություն անում Նոր ԱԺ-ի առաջին նիստը՝ հունվարի 14-ին. դերաբաշխման հարցեր կան Կարեն Կարապետյանը և 7000 «գազավիկները» լքում են ՀՀԿ-ն «Շեֆը կամ վախեցել է, կամ պայմանավորվել». ՀՀԿ-ում դժգոհում են Սերժ Սարգսյանից Ինչ է առաջարկվելու կողմերին եւ ինչ է դրվելու բանակցային սեղանին Քաղաքական դաշտում լուռ հետևում են ԲՀԿ-«Լուսավոր Հայաստան» վեճին «Մենք»-ը կբողոքարկի՞ ընտրությունների արդյունքները Արսեն Թորոսյանը երեխաներին կոչ է արել ընտանիքի անդամներին թույլ չտալ իրենց ներկայությամբ ծխել Ովքե՞ր կարող են ընդգրկվել «Դայակ պետության հաշվին» ծրագրում. տեսանյութ Արցախում քննարկում են «Մտքի, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրինագիծը Բոլոր հողերը պետք է «վերադարձվեն» Ադրբեջանին. Մաքսիմ Շևչենկո (Տեսանյութ) Լուրջ չարաշահումներ մի շարք գերատեսչություններում Ոստիկանները մեկնեցին մարտական դիրքեր.տեսանյութ Չեմպիոնների լիգա․ովքեր կխաղան 1/8 եզրափակչում Հայկ Մարությանը հանձնարարել է վերանայել հաստիքացուցակները Երևանի քաղաքապետարանը հրապարակել է գլխավոր տոնածառի ձեռքբերման պայմանագիրը (լուսանկարներ) Հայաստանում օտարերկրյա զինված ուժեր չեն լինի. Լավրով Երգում է Սասուն Միքայելյանը. տեսանյութ Արցախում ականի պայթյունի հետևանքով 2 սպա և հրազենային վնասվածքով՝ 1 զինվոր հոսպիտալացվել են Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը. ճանապարհների վիճակը Հայաստանում Մակրոնը «դեղին բաճկոնավորների» խնդրի պատճառով չեղարկեց ելույթը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության շուրջ Որքան աշխատավարձ են ստանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ԵՄ-ի երկրների դեսպանները հաստատեցին կես տարով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգումը Ստուգումներ՝ Արցախի ՊՆ-ում Մխիթարյանի դուբլն առաջին էր ԱՊԼ-ում Նախկին ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կնոջն ինքնասպանության փորձի հասցնելու համար Դուք ո՞վ եք, որ Ծառուկյանը ձեզ նկատի. ԲՀԿ-ի պատասխանը՝ Էդմոն Մարուքյանին Ֆրանսիայում սկսվել է Ստրասբուրգի ահաբեկչության նախնական հետաքննությունը. BFM Հայտնի է Նիկոլ Փաշինյանի 14-րդ խորհրդականի անունը Ի՞նչ մեսիջ է ուզում փոխանցել Լուկաշենկոն հայ հանրությանը (Տեսանյութ) Երևանում քաղաքացին ընկել է տանիքից Մեքսիկայի նախագահը տվել է երկրում տուրիստական երթուղու ստեղծման բազմամիլիարդանոց նախագծի մեկնարկը Պատիվ է Վրաստանի համար այս կարևոր իրադարձությունների շրջանում գտնվել այստեղ․ Արմեն Սարգսյան Պորոշենկո.«Շնորհակալ եմ Էրդողանին, որ չմիջամտեց եկեղեցու խնդրին» Վրացական ընդդիմությունն սկսում է բողոքի անընդհատ գործողություններ անցկացնել. Գրիգոլ Վաշաձե «Դատապարտում ենք շարունակվող անարդարությունը». «Սասնա ծռեր» Նիկոլ Փաշինյանը պատասխանել է իրեն դիմած զինծառայողներին Պակիստանը կարող է վերածվել «երկրորդ Իսրայելի»` Ադրբեջանին զինելու առումով Արայիկ Հարությունյանի հրամանը՝ դպրոցականների արձակուրդների վերաբերյալ Երևանն արտասահմանյան զինվորականների առկայությունը բացառող փաստաթուղթ կստորագրի. Լավրով
Հարցում

ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել

Վարշավայում անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովում սուր քննադատության է ենթարկվել Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

ԱՄՆ պատվիրակության ղեկավար Մայքլ Կոզակը համաժողովում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ Ադրբեջանում շարունակվում են քաղաքական մոտիվներով ձերբակալություններն ու հետապնդումները:

«Քաղաքական մոտիվներով հետապնդումները շարունակում են Ադրբեջանի արդարադատության համակարգի անկախությունը կասկածի տակ դնելու հիմք հանդիսանալ: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել հիմնարար ազատությունների իրացման համար ձերբակալված անձանց, ինչպես նաև հանել ընդդիմադիր գործիչներ Իլգար Մամեդովի, Ալի Քերիմլիի, Անար Մամեդլիի և լրագրող Խադիջա Իսմայիլովայի համար սահմանված երկիրը լքելու արգելքը»,-ասել է նա:

Մայքլ Կոզակը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել նաև մանրազնին հետաքննել ձերբակալության մեջ գտնվողների նկատմամբ իրականացված խոշտանգումների վերաբերյալ ստացված տեղեկությունների մանրամասները:

Կոզակը հիշեցրել է, որ հետաքննություն չի իրականացվել Մեհման Հուսեյնովի հայտարարությունից հետո, ըստ որի նա կալանավայրում ոստիկանների կողմից ծաղրանքի է ենթարկվել: Դրա փոխարեն Հուսեյնովը զրպարտության մեղադրանքով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

ԶԼՄ-ների ազատությանը վերաբերող բաժնում զեկուցման ժամանակ Կոզակը նշել է նաև, որ Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակված է:

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են արգելափակել անկախ ԶԼՄ-ների կայքերը: Կայքերը փակվում են իշխանություններին քննադատող հոդվածներ տպագրելուց հետո»,-հավելել է ԱՄՆ պատվիրակության ղեկավարը:

Վարշավայում սեպտեմբերի 10-ից մեկնարկած ԵԱՀԿ մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության վերաբերյալ տարեկան համաժողովին մասնակցել է նաև ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը: Մշտապես ալիևյան ռեժիմի քննադատությամբ աչքի ընկնող Հուսեյնովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներին, խորհրդակցություններ ունեցել հայկական հասարակական կազմակերպությունների հետ:

Հանդիպումներից հետո ադրբեջանցի իրավապաշտպանը հայերի հետ ճաշել է Վարշավայում գտնվող Golden Apricot ռեստորանում, որը հայերի սիրելի վայրն է:

Իրավապաշտպանի հայերի հետ ունեցած ընթրիքը զայրույթ է առաջացրել Ադրբեջանի իշխանական և հասարակական շրջանակներում, ինչն իր արտահայտությունն է գտել մամուլում:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan