Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
24
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Կեղտոտ տեխնոլոգիաների առումով այս ընտրությունները գերազանցեցին ՀՀՇ և ՀՀԿ բոլոր ընտրություններին. Նաիրա Զոհրաբյան

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է քաղաքապետի ընտրություններում օգտագործվող «անազնիվ» քաղտեխնոլոգիաներին, ընտրակաշառք բաժանելու՝ ԲՀԿ–ի հասցեին հնչող մեղադրանքների, ինչպես նաև՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Երեւանի ավագանու ընտրություններին ի՞նչ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառեցին մրցակից թեկնածուները, կայի՞ն մեթոդներ, որ փոխառվել էին նախորդ իշխանություններից։

Ես կարծում եմ, որ, իհարկե, տարբերվում են նախորդ ընտրություններից, քանի որ մինչեւ այս պահը ընտրական փուլի ավարտին մնացել է 3 օր, չկա վարչական ռեսուրսի կիրառում, չկա ընտրակաշառք, որեւէ քաղաքական ուժի հնարավոր չէ մեղադրել ընտրակաշառք բաժանելու մեջ, չկա եւ չի լինելու, ես սա համարում եմ մեծ առաջընթաց, բեկում ընտրական պրոցեսում։ Ինչն է վա՞տ. վատ է այն, որ ՀՀԿ–ից ավելի վատ, ավելի կեղտոտ մեթոդներով սոցցանցերը օգտագործվեցին կոնկրետ իմ եւ Արտակ Զեյնալյանի դեմ կեղտոտ հակաքարոզչություն իրականացնելու համար։ Բայց քանի որ Հայաստանը եվրոպական հանրության մի կարեւոր մասն է, որեւէ մեկը թող հանկարծ հույս չունենա, որ մնալու է անպատիժ։ Ինձ հայհոյելու եւ սոցցանցերում կեղտոտ հակաքարոզչություն կազմակերպելու գործին լծվել են որոշ նախարարություններ իրենց աշխատակազմերով, ի դեպ, երբ կինը մուժիկի նման հայհոյում է, հայհոյում է Սփյուռքի նախարարության աշխատակիցը, նայում ես՝ երիտասարդ կին է, աղջիկ է, չգիտեմ, այստեղ արդեն ոչ միայն բարոյականության, այլ նաեւ անվտանգության հետ խնդիրներ են առաջանում, այդ ամբողջը փաստագրված եւ ուղարկված է ոչ միայն Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովոիչին, որն այս օրերին Երեւանում է, այլ նաեւ ուղարկված է իմ կողմից։ Ի դեպ, խորհուրդ եմ տալիս իրենց չմոռանալ, որ ես նաեւ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն եմ, մի գործիչ եմ, որը բավականին մեծ ազդեցություն ունի եվրոպական կառույցներում, ես եւս հետամուտ եմ լինելու, որ խոսքի ու մտքի ազատության վրա բոլոր բռնացողները ստանան իրենց արժանի պատիժը։

Ասեմ նաեւ, որ մեր ձեռքի տակ է իրենց ֆեյքերի ողջ համակարգը, որը համակարգում է ոմն Աշոտ Սարգսյան, մի անձնավորություն, որը նախկինում զբաղված էր Սերժ Սարգսյանի PR-ով, այս անձնավորությունը եւս, ես իրեն խոստանում եմ, ենթարկվելու է հստակ պատասխանատվության։ Կեղտոտ տեխնոլոգիաների առումով այս ընտրություններն աննախադեպ էին իմ մասնակցած եւ իմ՝ լրագրող եղած ժամանակ տեսած բոլոր ընտրություններից, իրենք գերազանցեցին բոլոր ՀՀՇ–ականներին, բոլոր ՀՀԿ–ականներին, բրավո՛։

Համացանցում տեղեկություն է տարածվում, որ կաշառք են բաժանում, ինչը կապվում է ԲՀԿ–ի հետ։ Ինչո՞վ եք դուք դա պայմանավորում։

Սա նույն տեխնոլոգիաների փաթեթի մեջ է, նույն արսենալի մեջ, ի դեպ, այնքան փնթի են աշխատում, որ վիդեոսյուժե են տեղադրում, որ ինչ–որ մեկը «դուբլյոնկայով» ընտրակաշառք է բաժանում, ասում են՝ ահա, տեսեք, ԲՀԿ–ն ընտրակաշառք է բաժանում, ես մի քիչ դժվարանում եմ պատկերացնել, թե 40 աստիճան շոգին ինչպես է հնարավոր հագնել «դուբլյոնկա», ինչ–որ մեքենայից ընտրակաշառք բաժանել, սա եւս նույն փաթեթի մեջ է, եւ ես այս քարոզարշավի ընթացքում արդեն հազարերորդ անգամ դիմում եմ հարգարժան ոստիկանապետին՝ զբաղվեք բոլոր այդ ահազանգերով, բա այդքան զբաղվում եք, ինչի՞ մեկին չեք ներկայացնում, որ ընտրակաշառք է բաժանում։

Ես նորից եմ ասում՝ ինձ ճանաչող ցանկացած ոք պիտի իմանա, որ իմ արժանապատվությունից ցածր կլինի, որ ինձ որեւէ մեկը քվե տա ընտրակաշառքով։ Այսօր մի զավեշտալի օրինակ բերեցի. Շվեյցարիայից զանգել էր իմ հայտնի գործընկերներիցս մեկը, խնդրել էր իր բարեկամուհուն փոխանցել 75000 դրամ, որը քիմիա էր ստանում, ես այնքան անակնկալի եկա, որ այդ գումարը փոխանցել եմ իմ լրագրող գործընկերների ներկայությամբ, գիտեք՝ ԱԱԾ–ն շատ զգոն մեզ հետեւում է։ Ես հասկանում եմ, որ սա գուցե աբսուրդ է, բայց իրավիճակը սա է։ Հիմա ասում եմ՝ կամ դուք կապացուցեք, որ ԲՀԿ–ն ընտրակաշառք է բաժանում, կամ մենք իրավաբանների խումբ ենք ստեղծել եւ հատ–հատ իրավական գործընթաց ենք սկսելու «Իմ քայլի», տարբեր այլ դաշինքների ավագանու թեկնածուների հանդեպ, որոնք իրենց պաշտոնական ֆեյսբուքյան էջերում տեղադրել եւ տարածում են ապատեղեկատվություն, թե իբր ԲՀԿ–ն ընտրակաշառք է բաժանում։ Մենք ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր ոք պիտի պատասխան տա իր խոսքերի ու իր քայլերի համար։

Մտավախություն չունե՞ք, որ համապետական տոնը՝ սեպտեմբերի 21-ի անկախության օրը, որը համընկնում է քարոզչության վերջին օրվա հետ, կօգտագործվի իշխանությունների կողմից իրենց թեկնածուին PR անելու համար:

Ես հասկանում եմ, որ համապետական տոնը չի կարող չնշվել, ինչ ասեմ՝ եթե երեւանցիներն այնքան կկորցնեն իրենց ադեկվատությունը, որ մեր բոլորի անկախության տոնը կվերածեն Հայկ Մարությանի անձնական PR–ի, ինչ ասեմ՝ no comment:

Եթե ասում եք, որ ավագանու ընտրություններին արդեն կիրառվում են ոչ ազնիվ մրցակցային մեթոդներ, չե՞ք բացառում, որ ավելի կատարելագործված ոչ ազնիվ մեթոդներ կկիրառվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Ես այնպիսի ընտրությունների միջով եմ անցել, որ որեւէ բան չեմ կարող բացառել։ Իհարկե, որեւէ բան մեր քաղաքական իրականության մեջ չեմ բացառում, բայց չեմ ցանկանում, որ այդպես լինի, որովհետեւ եթե մենք չունեցանք ավագանու արդար ընտրություններ, արտահերթ խորհրդարանական արդար ընտրություններ, դա կլինի այս լուսավոր հեղափոխության վերջը։

Քաղաքական ուժերը, որոնք սատարեցին Նիկոլ Փաշինյանին, քարոզարշավի ընթացքում սեւացվեցին. հնարավո՞ր է՝ դա անդրադառնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացի վրա, այսինքն՝ վարչապետը չունենա լծակ խորհրդարանը ցրելու համար։

Այն, որ իրենք մեծապես վիրավորեցին «Լույս» դաշինքին, իրենց հետ քաղաքական ճանապարհ անցած գործընկերներին՝ Էդմոն Մարուքյանին, Արամ Զավենի Սարգսյանին, Արտակ Զեյնալյանին, սեւ ու սպիտակի բաժանելով, «մեր դեմ խաղ չկա»–ով, «պիտի գանք, ջախջախենք, 90 տոկոս ձայն ենք տանելու, ասֆալտին ենք փռելու, ծեփելու ենք պատերին», դա փաստ է։ Ինչ կորոշի «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանի ցրման նախաձեռնության առումով, չեմ կարող ասել։ Մենք դեռ չենք քննարկել, քանի որ այդպիսի նախաձեռնություն դեռ չի ներկայացվել խորհրդարան։

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan