1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու Հայաստանի իրավունքի պահպանումը հարցեր է առաջացնում. Սեմերիկով Արա Բաբլոյանը հանդիպել է Սամվել Մայրապետյանին Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ «Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու հայտարարությանը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ Փաշինյանը լավագույն մասնագետներին պետկառավարման մեջ ընդգրկելու մեխանիզմ է ստեղծում. կոչով դիմել է մասնագետներին Սասնա ծռեր կուսակցությունն ավտոերթ է իրականացնում դեպի Արցախ Գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները փակել են Հայաստան-Վրաստան ճանապարհը Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից և Նազարբաևից (տեսանյութ) Ուրբաթ՝ նոյեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին չհրատարակված երգը թողարկվել է CD տարբերակով Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին ու Nissan-ի վարորդին, կոտրել լիցքավորման սարքը 2019 թ. հուլիսի 1-ից եկամտահարկը դարձնել 23 %, բարձրացնել ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը. Հարկային օրենսգրքի նոր նախագիծ «Դղյակի» սեփականատիրոջ սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. մեղադրանքը վերաորակվել է Ողբերգական դեպք. նախկին գյուղապետի որդին զանգել է կնոջն ու ասել. «Ես ինձ կամրջից ցած եմ նետում» 55 տարեկանում մահացել է ռուս էստրադային երգիչ Եվգենի Օսինը. Տեսանյութ Հայաստան են այցելել Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականության հարցերով ԱՄՆ փորձագետները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու Հայաստանի իրավունքի պահպանումը հարցեր է առաջացնում. Սեմերիկով «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր» և «Օրինաց երկիր» կուսակցություններին ԿԸՀ-ն 48 ժամ է տրամադրել՝ փաստաթղթերը լրացնելու համար Ուրիշ լավ ե՞ք ժողովուրդ... Արա Բաբլոյանը հանդիպել է Սամվել Մայրապետյանին Ադրբեջանում շարունակում են ձերբակալել ընդդիմադիր գործիչների Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ «Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու հայտարարությանը Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ) Խեղճ հանրապետականներ Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ Հայկը առաքելական քրիստոնյա՞, թե՞ աղանդավոր Փաշինյանը լավագույն մասնագետներին պետկառավարման մեջ ընդգրկելու մեխանիզմ է ստեղծում. կոչով դիմել է մասնագետներին Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ կաթողիկոսը մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել Բողոքի ակցիա Կենդանաբանական այգու դիմաց. պահանջում են տնօրենի հրաժարականը Հասկացանք իրավիճակ է փոխվել, բայց էն կարգի,որ ամեն ի՞նչ է մոռացվել. Արսեն Ջուլֆալակյանը զայրացած է Գիշերային սթրիփ բարի մենեջերը՝ ՔՊ պատգամավորի թեկնածու Սասնա ծռեր կուսակցությունն ավտոերթ է իրականացնում դեպի Արցախ ՀՀ պաշտպանության նախարար՝ Դավիթ Տոնոյանի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ՝ ազատել... «Անցած ամիսները խորը անհանգստություն են առաջացնում». Վիգեն Սարգսյան ( Տեսանյութ) Գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները փակել են Հայաստան-Վրաստան ճանապարհը «Նիկոլ՝ վարչապետ»․ «հեղափոխության» ինտելեկտուալ ինքնասպանությունը Լարսում մեքենաների կուտակումները հասել են 550-ի, Հայաստանի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է Ով է «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսի հեղինակը Մովսիսյանի պոկերի շնորհիվ Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին (տեսանյութ) ինչու՞ տապալեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պետական պահպանության օրինագիծը։ Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի փեսայի անունը հանվել նախընտրական ցուցակից Ընտրություններին Սամվել Ալեքսանյանը կաշխատի ՔՊ-ի թեկնածուների համար՝ «զոհաբերելով» իր փեսային Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից և Նազարբաևից (տեսանյութ) ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները որոշել են «կոտրել» Շավարշ Քոչարյանի վրա և նրան դարձնել քավության նոխազ Միայն նրա համար, որ միջնակարգ կրթությամբ երիտասարդը քայլել է Փաշինյանի հետ, արժանացել է փոխքա­ղաքապետի պաշ­տոնին Լույս է տեսել Լուսինե Հովհաննիսյանի՝ «Տարին ունի շատ եղանակ» գիրքը. Լուսանկար Ուրբաթ՝ նոյեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) «Աշխարհը չէի փոխի քեզ հետ... ». Սիրուշոն ամուսնու և որդիների լուսանկարն է հրապարակել «Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում». Նիկոլ Փաշինյան Մարզեր պետք է փող մտնի, հակառակ պարագայում երկրի ապագան վտանգված է Արփինե Հովհաննիսյան. Հանցավորության աճն ու ոստիկանությունը Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով ՀՀ կառավարության շենք ներխուժման դեպքից «Ահաբեկչությունը հո պոզով-պոչով չի՞ լինում». Վիտալի Բալասանյանը՝ «Սասնա ծռերի» գործողությունների մասին «Նիկոլ՝ վարչապետ»․ «հեղափոխության» ինտելեկտուալ ինքնասպանությունը Կաթողիկոսին պետական պաշտպանություն չտրամադրելը հակապետական որոշում էր Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին պարգևատրելու համար «Արագաչափերի քանակը կրճատել պետք չի» ԼՀԿ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը Ինչու Նոր Հայաստանում չլինի նոր ստանդարտներով հանք ԲՀԿ-ի կոալիցիոն ախորժակը եւ Կարեն Կարապետյանի «ժառանգություն» վերջնական փլուզումը. մամուլ այսօր (Տեսանյութ) Մեր բախտը նորմալ հակառակորդ ունենալու հարցում չի բերել ու մենք չենք կարողանում հասկանալ, թե թշնամին կոնկրետ ինչ է նախատեսել Ինչպես է Աննա Գրիգորյանը զվարճանում ժամանցային ակումբի զուգարանում (Video) Սամվել Մայրապետյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին Բաց նամակ Հայկ Մարությանին (ֆոտոշարք, Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչի մասին են զրուցել կողմերը Նախագահն ուղերձ է հղել Լոս Անջելեսում ընթացող միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մերը լինի». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ին Եթե ՀՅԴ-ն կարող է գրանցված լինել ՀՀ-ում և Արցախում, ապա ինչո՞ւ «Սասնա Ծռեր» կուսակցությունը դա չի կարող անել․ Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ) Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքը ուղղակիորեն ազդում է Հ2 հեռուստաընկերության գործունեության վրա. ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երևանում Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական հարձակողական զորավարժությանը (լուսանկարներ) ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության առնչությամբ (տեսանյութ) Արտասովոր դեպք Կոտայքում. Հայտնաբերվել է դի, որի ակնագնդերը, մատների հյուսվածքները բացակայել են Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո (լուսանկար) Արտակարգ դեպք Էջմիածնում. Խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին Բողոքի գործողություն Գյումրիում. ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանել Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը Կարծիք էին հայտնում նրանք, ովքեր երեխա ժամանակ «կործանիչ» խաղալիքներ են ունեցել. Արթուր Աղաբեկյան Ադրբեջանին ուզում են դարձնել ՀԱՊԿ- ի անդամ . Իսկ ի՞նչ է մտածում այդ կապակցությամբ Հայաստանի իշխանությունը. Տեսանյութ «Եթե վեհափառն այսօր չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր պրոբլեմն է»». Սասուն Միքայելյան (տեսանյութ) Կարեն Կարապետյանի «ժառանգությունը» վերջնականապես կլուծարվի Աննա Հակոբյանի հիմնադրամին Մոսկվայի հայ համայնքը նվիրաբերել է ավելի քան 40 հազար դոլար (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել Ստեփանծմինդա – Լարս ճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր մեքենաների համար «Հայաստանը չի կարող հակառակվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցմանը». Պետդումայի պատգամավոր
Հարցում

Կեղտոտ տեխնոլոգիաների առումով այս ընտրությունները գերազանցեցին ՀՀՇ և ՀՀԿ բոլոր ընտրություններին. Նաիրա Զոհրաբյան

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է քաղաքապետի ընտրություններում օգտագործվող «անազնիվ» քաղտեխնոլոգիաներին, ընտրակաշառք բաժանելու՝ ԲՀԿ–ի հասցեին հնչող մեղադրանքների, ինչպես նաև՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Երեւանի ավագանու ընտրություններին ի՞նչ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառեցին մրցակից թեկնածուները, կայի՞ն մեթոդներ, որ փոխառվել էին նախորդ իշխանություններից։

Ես կարծում եմ, որ, իհարկե, տարբերվում են նախորդ ընտրություններից, քանի որ մինչեւ այս պահը ընտրական փուլի ավարտին մնացել է 3 օր, չկա վարչական ռեսուրսի կիրառում, չկա ընտրակաշառք, որեւէ քաղաքական ուժի հնարավոր չէ մեղադրել ընտրակաշառք բաժանելու մեջ, չկա եւ չի լինելու, ես սա համարում եմ մեծ առաջընթաց, բեկում ընտրական պրոցեսում։ Ինչն է վա՞տ. վատ է այն, որ ՀՀԿ–ից ավելի վատ, ավելի կեղտոտ մեթոդներով սոցցանցերը օգտագործվեցին կոնկրետ իմ եւ Արտակ Զեյնալյանի դեմ կեղտոտ հակաքարոզչություն իրականացնելու համար։ Բայց քանի որ Հայաստանը եվրոպական հանրության մի կարեւոր մասն է, որեւէ մեկը թող հանկարծ հույս չունենա, որ մնալու է անպատիժ։ Ինձ հայհոյելու եւ սոցցանցերում կեղտոտ հակաքարոզչություն կազմակերպելու գործին լծվել են որոշ նախարարություններ իրենց աշխատակազմերով, ի դեպ, երբ կինը մուժիկի նման հայհոյում է, հայհոյում է Սփյուռքի նախարարության աշխատակիցը, նայում ես՝ երիտասարդ կին է, աղջիկ է, չգիտեմ, այստեղ արդեն ոչ միայն բարոյականության, այլ նաեւ անվտանգության հետ խնդիրներ են առաջանում, այդ ամբողջը փաստագրված եւ ուղարկված է ոչ միայն Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովոիչին, որն այս օրերին Երեւանում է, այլ նաեւ ուղարկված է իմ կողմից։ Ի դեպ, խորհուրդ եմ տալիս իրենց չմոռանալ, որ ես նաեւ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն եմ, մի գործիչ եմ, որը բավականին մեծ ազդեցություն ունի եվրոպական կառույցներում, ես եւս հետամուտ եմ լինելու, որ խոսքի ու մտքի ազատության վրա բոլոր բռնացողները ստանան իրենց արժանի պատիժը։

Ասեմ նաեւ, որ մեր ձեռքի տակ է իրենց ֆեյքերի ողջ համակարգը, որը համակարգում է ոմն Աշոտ Սարգսյան, մի անձնավորություն, որը նախկինում զբաղված էր Սերժ Սարգսյանի PR-ով, այս անձնավորությունը եւս, ես իրեն խոստանում եմ, ենթարկվելու է հստակ պատասխանատվության։ Կեղտոտ տեխնոլոգիաների առումով այս ընտրություններն աննախադեպ էին իմ մասնակցած եւ իմ՝ լրագրող եղած ժամանակ տեսած բոլոր ընտրություններից, իրենք գերազանցեցին բոլոր ՀՀՇ–ականներին, բոլոր ՀՀԿ–ականներին, բրավո՛։

Համացանցում տեղեկություն է տարածվում, որ կաշառք են բաժանում, ինչը կապվում է ԲՀԿ–ի հետ։ Ինչո՞վ եք դուք դա պայմանավորում։

Սա նույն տեխնոլոգիաների փաթեթի մեջ է, նույն արսենալի մեջ, ի դեպ, այնքան փնթի են աշխատում, որ վիդեոսյուժե են տեղադրում, որ ինչ–որ մեկը «դուբլյոնկայով» ընտրակաշառք է բաժանում, ասում են՝ ահա, տեսեք, ԲՀԿ–ն ընտրակաշառք է բաժանում, ես մի քիչ դժվարանում եմ պատկերացնել, թե 40 աստիճան շոգին ինչպես է հնարավոր հագնել «դուբլյոնկա», ինչ–որ մեքենայից ընտրակաշառք բաժանել, սա եւս նույն փաթեթի մեջ է, եւ ես այս քարոզարշավի ընթացքում արդեն հազարերորդ անգամ դիմում եմ հարգարժան ոստիկանապետին՝ զբաղվեք բոլոր այդ ահազանգերով, բա այդքան զբաղվում եք, ինչի՞ մեկին չեք ներկայացնում, որ ընտրակաշառք է բաժանում։

Ես նորից եմ ասում՝ ինձ ճանաչող ցանկացած ոք պիտի իմանա, որ իմ արժանապատվությունից ցածր կլինի, որ ինձ որեւէ մեկը քվե տա ընտրակաշառքով։ Այսօր մի զավեշտալի օրինակ բերեցի. Շվեյցարիայից զանգել էր իմ հայտնի գործընկերներիցս մեկը, խնդրել էր իր բարեկամուհուն փոխանցել 75000 դրամ, որը քիմիա էր ստանում, ես այնքան անակնկալի եկա, որ այդ գումարը փոխանցել եմ իմ լրագրող գործընկերների ներկայությամբ, գիտեք՝ ԱԱԾ–ն շատ զգոն մեզ հետեւում է։ Ես հասկանում եմ, որ սա գուցե աբսուրդ է, բայց իրավիճակը սա է։ Հիմա ասում եմ՝ կամ դուք կապացուցեք, որ ԲՀԿ–ն ընտրակաշառք է բաժանում, կամ մենք իրավաբանների խումբ ենք ստեղծել եւ հատ–հատ իրավական գործընթաց ենք սկսելու «Իմ քայլի», տարբեր այլ դաշինքների ավագանու թեկնածուների հանդեպ, որոնք իրենց պաշտոնական ֆեյսբուքյան էջերում տեղադրել եւ տարածում են ապատեղեկատվություն, թե իբր ԲՀԿ–ն ընտրակաշառք է բաժանում։ Մենք ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր ոք պիտի պատասխան տա իր խոսքերի ու իր քայլերի համար։

Մտավախություն չունե՞ք, որ համապետական տոնը՝ սեպտեմբերի 21-ի անկախության օրը, որը համընկնում է քարոզչության վերջին օրվա հետ, կօգտագործվի իշխանությունների կողմից իրենց թեկնածուին PR անելու համար:

Ես հասկանում եմ, որ համապետական տոնը չի կարող չնշվել, ինչ ասեմ՝ եթե երեւանցիներն այնքան կկորցնեն իրենց ադեկվատությունը, որ մեր բոլորի անկախության տոնը կվերածեն Հայկ Մարությանի անձնական PR–ի, ինչ ասեմ՝ no comment:

Եթե ասում եք, որ ավագանու ընտրություններին արդեն կիրառվում են ոչ ազնիվ մրցակցային մեթոդներ, չե՞ք բացառում, որ ավելի կատարելագործված ոչ ազնիվ մեթոդներ կկիրառվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Ես այնպիսի ընտրությունների միջով եմ անցել, որ որեւէ բան չեմ կարող բացառել։ Իհարկե, որեւէ բան մեր քաղաքական իրականության մեջ չեմ բացառում, բայց չեմ ցանկանում, որ այդպես լինի, որովհետեւ եթե մենք չունեցանք ավագանու արդար ընտրություններ, արտահերթ խորհրդարանական արդար ընտրություններ, դա կլինի այս լուսավոր հեղափոխության վերջը։

Քաղաքական ուժերը, որոնք սատարեցին Նիկոլ Փաշինյանին, քարոզարշավի ընթացքում սեւացվեցին. հնարավո՞ր է՝ դա անդրադառնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացի վրա, այսինքն՝ վարչապետը չունենա լծակ խորհրդարանը ցրելու համար։

Այն, որ իրենք մեծապես վիրավորեցին «Լույս» դաշինքին, իրենց հետ քաղաքական ճանապարհ անցած գործընկերներին՝ Էդմոն Մարուքյանին, Արամ Զավենի Սարգսյանին, Արտակ Զեյնալյանին, սեւ ու սպիտակի բաժանելով, «մեր դեմ խաղ չկա»–ով, «պիտի գանք, ջախջախենք, 90 տոկոս ձայն ենք տանելու, ասֆալտին ենք փռելու, ծեփելու ենք պատերին», դա փաստ է։ Ինչ կորոշի «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանի ցրման նախաձեռնության առումով, չեմ կարող ասել։ Մենք դեռ չենք քննարկել, քանի որ այդպիսի նախաձեռնություն դեռ չի ներկայացվել խորհրդարան։

NEWS.am

website by Sargssyan